Պիուս Տասնմեկերորդ Պապ – Գրադարան – Mashtoz.org

Պիուս Տասնմեկերորդ Պապ

Պիուս Տասնմեկերորդի քահանայապետության ընթացքում (1922-1939) քննարկվում էր Մարիամի Վերափոխման մասին դոգմայի ընդունման հնարավորությունը: 1922թ.ի Մարտին նա Ֆրանսիայի հովանավոր հռչակեց Երկինք Վերափոխված Տիրամորը: 1931թ.ին՝ Եփեսոսի 431թ.ի Տիեզերաժողովից 1500 տարի անց, Պիուս Տասնմեկերորդը Ընդհանրական Եկեղեցուց բաժանված Հույն Օրթոդոքս Եկեղեցուն կոչ արեց միասին պատվել Մարիամին և գնալ բաժանումը հաղթահարելու ուղղությամբ: Մեկից ավելի առաքելական նամակներում նա գրել է Վարդարանի աղոթքի մասին: 1931թ.ին հաստատել է Մարիամի Մայրության տոնը: Պիուս Տասնմեկերորդը սիրում էր մեջբերել Սբ. Բեռնարդոս Քլերվոյացու խոսքը. «Մենք ամեն ինչ ունենք Մարիամի միջոցով»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։