Հովհաննես Քսաներեքերորդ Պապ – Գրադարան – Mashtoz.org

Հովհաննես Քսաներեքերորդ Պապ

1934թ.ի Նոյեմբերի 30-ին Հ. Անջելո Ռոնքալլին նշանակվեց Թուրքիայում Պապական Նվիրակ: Արքեպիսկոպոս Ռոնքալլին Սթամբուլի Պապական նվիրակության իր մատռան մեջ գրել է տվել «Մարիամի միջոցով՝ դեպի Հիսուսը» («Ad Jesum per Mariam») արտահայտությունը: Նա վստահ էր, որ Մարիամի հանդեպ ջերմեռանդությունը և մարեմաբանությունը Արևելյան Եկեղեցու հետ միությանը տանող առանցքային ճանապարհն էր, քանի որ «Աստվածածնի» մասին վարդապետությունը ընդհանուր ժառանգություն էր: Երբ 1954թ.ի գարնանը նրան հարցրեցին, թե ի՞նչ է մտածում Մարիամի Թագուհի լինելու վերաբերյալ նոր տոն հաստատելու մասին, նա պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում և որ դա արդյունավետ չէ՝ համամիութենական հարաբերությունների համար: Նույն պատճառներով, ինչպես վստահ են ուսումնասիրողները, հետագայում, երբ Ռոնքալլին դարձավ Հովհաննես Քսաներեքերորդ Պապը (1958-1963), նա մերժեց «Մարիամի հոգևոր մայրության» վարդապետությանը դոգմատիկ ձևակերպում տալու վերաբերյալ խնդրանքը[1]:

Ահա՛ թե ի՛նչ է գրում Հովհաննես Քսաներեքերորդը Մարիամի Վերափոխման վերաբերյալ.

«Վերափոխման խորհուրդը մեր համար պարզեցնում է մահվան մասին միտքը՝ մե՛ր մահվան մասին միտքը, այն վերացնում է [...] լքվածության տրամադրությունը, այն մեր համար ավելի հարազատ է դարձնում այն գաղափարը, որ Տերը ներկա է լինելու մեր մահվան հոգեվարքի ժամին՝ Իր ձեռքերի մեջ ընդունելու համար մեր մահկանացու հոգին»[2]:

[1] Նամակներ 1958-63, Capovilla, Loris (ed): (Rome, 1978), p. 520.
[2] Վարդարանը Հովհաննես Քսաներեքերորդ Պապի հետ, Capovilla, Loris (ed): (Rome, 1979), p. 56.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։