Պիուս Տասներորդ Պապ – Գրադարան – Mashtoz.org

Պիուս Տասներորդ Պապ

Պիուս Տասներորդը (1903-1914) իր 1904թ.ի կոնդակում կոչ էր անում դիտել Մարիամին «ամեն ինչ Քրիստոսի մեջ վերանորոգելու» համատեքստում: Հոգևոր իմաստով՝ մենք բոլորս Մարիամի զավակներն ենք, և նա մեր Մայրն է, հետևաբար՝ Նա պետք է հարգվի որպես Մայր: Քրիստոսը Աստծո մարդեղացած Խոսքն է, ունի ֆիզիկական մարմին, ինչպես ցանկացած ա՛յլ մարդ, և որպես մարդկային ընտանիքի Փրկիչ, ունի հոգևոր և Խորհրդավոր Մարմին՝ Եկեղեցին: «Մարիամը Աստծո Որդուն տվեց իր մարդկային բնությունը, որպեսզի Նա կարողանար լինել բոլոր մարդկանց Փրկիչը: Մարիամը, Փրկչին կրելով իր մեջ, կրեց նաև բոլոր նրանց, ում կյանքը պարունակվում էր Փրկչի կյանքի մեջ: Հետևաբար, Քրիստոսին միացած բոլոր հավատացյալները անդամներն են Նրա Մարմնի և Նրա ոսկորների՝ Մարիամի արգանդից, ինչպես մարմինն է միացած իր գլխին: Հոգևոր և խորհրդավոր իմաստով՝ բոլորը Մարիամի զավակներն են, և Մարիամը նրանց Մայրն է, հոգևոր Մայրը, բայց ճշմարտապես Քրիստոսի անդամների Մայրը» («Ad diem illum», 10):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։