Պիուս Հինգերորդ Պապ – Գրադարան – Mashtoz.org

Պիուս Հինգերորդ Պապ

Պիուս Հինգերորդ Պապը (1566-1572) 1569թ.ի Սեպտեմբերի 17-ին պապական կոնդակով խրախուսեց Վարդարանի աղոթքի կատարումը: 1571թ.ի Լեպանտոյի ճակատամարտից առաջ Պիուս Հինգերորդ Պապը Եվրոպայի բոլոր կաթոլիկ հավատացյալներին խնդրեց Վարդարան աղոթել՝ թուրքերի առաջընթացը կանգնեցնելու համար: Սրբազան Լիգայի հաղթանակից հետո նա հաստատեց մի տոն, որը հետագայում հայտնի դարձավ որպես Վարդարանի Տիրամոր տոն: Այս Պապը նաև իր հրատարակած քրիստոնեականի դասագրքում հրապարակեց «Ողջո՜ւյն քեզ, Մարիամ» աղոթքի երկրորդ մասը («Սրբուհի Մարիամ, Աստվածամայր, ... »), որը նոր էր ավելացվել Տրիդենտյան Ժողովում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։