Աբբահայրը Սուրբ Հակոբ Մծբնացուն վերագրված «Զգօն» գիրքը նվիրում է Սրբազան Քահանայապետին – Սրբազանից նվերներ է ստանում և հաղթանակած վերադառնում է Վենետիկ
-
01
-
-
02
-
- Մխիթարը հասնում է Էջմիածին – Այն ժամանակվա Նահապետ Կաթողիկոսը – Աչքի սաստիկ ցավ է ունենում
- Մեկնում է Էջմիածնից և նախ Խորվիրապի վանքն այցելելով, ուղևորվում է դեպի Սևանի կղզին և վանքը – Այնտեղ իրեն երևում է Սուրբ Աստվածածինը
- Թողնում է Սևանը և գնում Բասենի վանք, ուր եկեղեցու լուսարար և տղաների դաստիարակ է լինում – Սկսում է քարոզել – Վերադառնում է Սեբաստիա
-
- Սեբաստիա հասնելով, Մխիթարը գնում է Սուրբ Նշան – Նրա ուսումնասիրության ոճը
- Միաբանների առաջ հանպատրաստից քարոզ է խոսում – Մի քանի վարդապետ կրկին փորձում է իր աշակերտության գրավել նրան, բայց չի հաջողում
- Աչքերն հիվանդանում են և ցավում, մինչև իսկ կուրանալու վտանգ ստեղծելով – Մեծ դժվարությամբ բժշկվում է
- Հովնան վարդապետի հետ ուղևորվում է դեպի Հալեպ
-
- Մխիթարը հասնում է Հալեպ, ուր ծանոթանում է Հիսուսյան Հայր Անտոն կրոնավորի հետ – Նա Մխիթարին խորհուրդ է տալիս չգնալ Արևմուտք – Նրանից վկայագրեր է վերցնում և գնում Աղեքսանդրիադ
- Իտալիա գնալու համար նույն նավ է մտնում նաև Սսո Կաթողիկոսը – Նավը հանդիպում է Կիպրոս կղզի – Այնտեղ Մխիթարը ծանր հիվանդանում է
- Կղզում կրած սաստիկ վշտերը
-
- Մխիթարը թողնում է Կիպրոս կղզին և նավում դեպի Սելևկիա
- Հալեպ և Այնթապ գնալով, ուղևորվում է դեպի Սեբաստիա – Ճանապարհին կրած նեղությունները
- Բոլորովին առողջանալով՝ առանձնանում է Սուրբ Նշան վանքում
- Մխիթարի քահանայական ձեռնադրությունը
- Նրա հոգում ծնվում է Միաբանություն հիմնելու գաղափարը – Առաջին աշակերտները
- Գնում է Պոլիս, խնդրելու Կարնեցի Խաչատուր վարդապետի աջակցությունը
- Քարոզում է Ղալաթիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
- Ստիպվում է թողնել Պոլիսը և վերադառնալ գավառները
-
- Դեպի Տրապիզոն նավարկելիս հանդիպում են ուժգին ալեկոծության և ստիպվում են ցամաք դուրս գալ Սամսոնում
- Մարսվան և Ամասիա քաղաքներում
- Հասնելով Կարին, գնում է Կարմիր վանք
- Երկու անգամ ծանր հիվանդանում է
- Վանքի Առաջնորդ Մարգար եպիսկոպոսից ընդունում է վարդապետական գավազանը
- Կարինում կաթողիկե հավատքը քարոզելու պատճառով քաղաքի Առաջնորդը թշնամանում է նրա դեմ
- Վերջնականապես թողնում է գավառները և երկրորդ անգամ վերադառնում Պոլիս
-
03
-
- Մխիթար վարդապետը հասնում է Պոլիս – Նրա առաքելական գործունեությունը
- Հետզհետե աճում է աշակերտների թիվը, որոնցից ոմանց քահանա ձեռնադրել տալով՝ առաքելության է ուղարկում գավառները
- Հրատարակում է մի քանի հոգևոր գիրք – Բերայում տուն է վարձում իր և աշակերտների բնակության համար
- Եփրեմ Պատրիարքի հարուցած հալածանքը – Մխիթարն ապաստանում է Վեղարավորների վանքում
- Որոշում է թողնել Պոլիսը և գնալ Միաբանություն հիմնել քրիստոնյա մի որևէ երկրում
-
- Մխիթարն աշակերտներին առաջարկում է Արևմուտք անցնելու իր մտադրությունը
- 1701 թվականի Սեպտեմբերի 8ին, Սուրբ Աստվածածնի Ծննդյան տոնի օրը, հիմնում է Միաբանությունը և այն նվիրում է Սուրբ Կույսին
- Հաստատված լինելով Մոռեա գնալու մտադրությունը, երկրի մասին տեղեկություն ստանալու նպատակով Մխիթարն այնտեղ է ուղարկում Հայր Գեորգին
- Խաղաղություն հաստատելու փորձեր են կատարվում
- Եփրեմ Պատրիարքին հաջորդում է Ավետիքը – Նրա նենգ հնարքները Մխիթարին ձեռք ձգելու համար
- Մխիթարը նախ թաքնվում է մի բարեկամի տանը, ապա փախչում է Զմյուռնիա
- Վենետիկյան մի նավով մեկնում է դեպի Մոռեա
-
- Մխիթարը, Նեապոլիս հասնելով, Միաբանության բնակության համար ընտրում է Մեթոն բերդաքաղաքը
- Միաբանական կյանքի նկարագրությունը
- Աշակերտներից երկուսին ուղարկում է Հռոմ, Միաբանության համար ստանալու Սուրբ Աթոռի հավանությունը
- Հռոմ են գնում, ճանապարհին կանգ առնելով Վենետիկում – Հռոմում, Վենետիկի դեսպանի առաջնորդությամբ, ներկայանում են Կղեմես ԺԱ Քահանայապետին
- Սկսվում է Միաբանության գործի քննությունը, բայց այլևայլ դժվարությունների պատճառով երկարելով՝ Հայր Եղիա վարդապետը վերադառնում է Մեթոն
-
- Միաբանության մեջ առաջին անգամ մուտք են գործում հիվանդություններն ու մահը
- Մխիթարը ծանր հիվանդանում է և առողջանում հուրախություն բոլորի – Հայր Մանուել վարդապետն առաքելության է ուղարկվում Եվդոկիա
- Մխիթարը, պարտքերի տակ ճնշված, ձեռնարկում է վանատան շինությանը և հաջողությամբ ավարտում է այն
- Միաբանության չափազանց չքավորությունը և տնտեսական անհաջողությունները
- Վենետիկցի իշխանների բարերարությունները – Սկսում և ավարտում է եկեղեցու կառուցումը
-
- Հակառակություններ և զրպարտություններ ընդդեմ Մխիթարի և Միաբանության
- Միաբանության համար ընտրում է Սուրբ Բենեդիկտոսի կանոնը
- Մի քանի խնդիրներ են ծագում, որոնց մեջ Մխիթարը հաղթող է հանդիսանում
- Պոլսում դարձյալ հակառակություններ են սկսվում Միաբանության դեմ և Հայր Եղիա վարդապետը ետ է կանչվում
- Մխիթարը սկսում է Սուրբ Թովմա Աքվինացու գրքի թարգմանությունը և շարունակում է դասախոսել
-
- Մխիթարը տեղեկանում է Օսմանցիների պատերազմական պատրաստություններին ընդդեմ Վենետիկի – Որոշում է Միաբանությունը տեղափոխել Վենետիկ
- Ճամփորդության նախապատրաստությունները
- Մեկնում են Վենետիկ
- Նկարագրություն Վենետիկ քաղաքի և պատմական ակնարկ տեղի Հայ գաղթականության
- Մխիթարը ժամանակավոր տուն է վարձում Սուրբ Մարտին եկեղեցուն կից
-
- Օսմանցիները սկսում են պատերազմը Վենետիկցիների դեմ – Հայր Մանուել և Հայր Թովմաս վարդապետները թողնում են Մեթոնը և գնում Վենետիկ
- Մեթոնի առումը
- Զինվորները հարձակվում են Մխիթարի վանատան վրա, ձերբակալում են այնտեղ եղած մարդկանց և նրանց վաճառում են հայերին – Արևելք են տարվում և փրկանքով ազատվում շնորհիվ Հայր Պողոս և Հայր Գեորգ վարդապետների – Ողջ և առողջ հասնում են Վենետիկ
- Միաբանության կյանքն այդ օրերին
-
- Մխիթարը ծերակույտից քաղաքում վանատեղի է խնդրում – Խնդրանքը օրենքներին հակառակ լինելով՝ չի ընդունվում
- Խնդրում է և իրեն շնորհվում է Սուրբ Ղազար կղզին
- 1717 թվականի Սեպտեմբերի 8ին մտնելով Սուրբ Ղազար, կատարում են ամենաանհրաժեշտ նորոգությունները և 1718 թվականի Ապրիլի վերջին բոլոր միաբանները փոխադրվում են այնտեղ
- Պոլսում այլևայլ կրոնական խնդիրներ են առաջանում և նորանոր ամբաստանություններ են լինում Միաբանության դեմ
-
- Մխիթարը ճանապարհ է ընկնում դեպի Հռոմ – Ճանապարհին այցելում է Լիվոռնոյի Հայերին
- Հռոմ հասնելով, ներկայանում է Ծիրանավորներին և Սրբազան Քահանայապետին
- Տպագրում է իր ջատագովությունը – Միաբանության խնդիրների քննության համար գումարվում է Ծիրանավորների ժողովը
- Աբբահայրը Սուրբ Հակոբ Մծբնացուն վերագրված «Զգօն» գիրքը նվիրում է Սրբազան Քահանայապետին – Սրբազանից նվերներ է ստանում և հաղթանակած վերադառնում է Վենետիկ
-
- Ազգիս ընդհանուր կրոնական խեղճ վիճակը
- Մխիթարի գլխավոր նպատակներից մեկը առաքելությունն էր
- Խնդրագրեր են հասնում ամեն կողմից
- Ինչպե՞ս էին պատրաստվում և առաքվում քարոզիչները
- Ինչպիսի ուսուցումներ էր տալիս Մխիթարն իր աշակերտներին նամակներով
- Մխիթարյանների գործունեությունը Պոլսում
- Մխիթարյան առաքելությունները Հայաստանի գավառներում
- Մխիթարյան առաքելությունը Բելգրադում
- Մխիթարյանները Տրանսիլվանիայում
-
- Սուրբ Ղազարի եկեղեցու նորոգությունը և հիմնական փոփոխությունները
- Խորանների շինությունը
- Սուրբ Հովսեփի խորանը Ավանդատան մեջ – Նորոգություններ եկեղեցու գավիթում
- Եկեղեցու վերանորոգումը հաջորդ Աբբաների օրոք
- Քահանաների բնակությանը սահմանված սենյակների շինությունը
- Նորընծայարանի և Վարժարանի շենքերի կառուցումը
- Սեղանատունը
- Սուրբ Բենեդիկտոսի մատուռը – Գրադարանը, Ձեռագրատունն ու Թանգարանը
- 1740 թվականին ավարտվում է վանքի ամբողջական շինությունը
- Սուրբ Ղազար կղզու ընդարձակումը
-
- Աշակերտների ընտրության պայմանները
- Ուսանող պատանիների զգեստավորումը – Նորընծաների և վարժարանականների առանձին բնակությունն իրենց առանձին դաստիարակներով, ուսուցիչներով և կանոններով
- Նկարագրություն Մխիթարի տված դաստիարակության
- Հոգևոր և ուսումնական կրթությունները
- Սքեմառության և ուխտադրության հանդեսները – Քահանայական Ձեռնադրությունը և վարդապետական գավազանի ստացումը
- Վանական մի քանի սովորություններ և հանգստի պահերը
-
- 04
-
05
-
06
-
-
-
- 1) Հայր Միքայել Չամչյան (1738-1823)
- 2) Հայր Գաբրիել Ավետիքյան (1751-1827)
- 3) Հայր Մկրտիչ Ավգերյան (1762-1854)
- 4) Հայր Մանուել Ջախջախյան (1770-1835)
- 5) Հայր Արսեն Բագրատունի (1790-1866)
- 6) Հայր Պողոս Հովնանյան (1802-1884)
- 7) Հայր Ղևոնդ Հովնանյան (1817-1897)
- 8) Հայր Հովսեփ Գաթըրճյան (1820-1882)
- 9) Հայր Ղևոնդ Ալիշան (1820-1901)
- 10) Հայր Մանուել Քաջունի (1823-1903)
- 11) Հայր Կղեմես Սիպիլյան (1824-1878)
- 12) Հայր Արսեն Այտընյան (1825-1902)
- 13) Հայր Գարեգին Զարբհանալյան (1827-1901)
- 14) Հայր Գրիգորիս Գալեմքյարյան (1862-1917)
- 15) Հայր Գաբրիել Մենևիշյան (1864-1936)
- 16) Հայր Հակոբոս Տաշյան (1866-1933)
- 17) Հայր Արսեն Ղազիկյան (1870-1932)
- 18) Հայր Վարդան Հացունի (1870-1944)
- 19) Հայր Ներսես Ակինյան (1883-1963)
- 20) Հայր Ղևոնդ Տայան (1884-1968)
- 21) Հայր Վահան Հովհաննեսյան (1884-1977)
- 22) Հայր Համազասպ Ոսկյան (1895-1968)
- 23) Հայր Վահան Ինգլիզյան (1897-1968)
- 24) Հայր Մեսրոպ Ճանաշյան (1908-1974)
-
-
-
Քանի որ Ժողովի վճռի մեջ բացահայտ կերպով նշված էր Մխիթարի անունը, նա կանխավ արդեն զգում էր, որ հակառակորդները դրանից ավելի էին գրգռվելու և դարձյալ նորանոր փոթորիկներ էին հարուցելու իր և Միաբանության դեմ, ինչպես որ իրականում էլ պատահեց: Ինքը, որ հնարավոր բոլոր նախազգուշություններն անում էր, որպեսզի թյուրիմացությունների տեղիք չտրվեր, և ամեն անգամ Արևելք քարոզիչ ուղարկելիս նրա ձեռքն էր տալիս Սուրբ Ժողովի վճռագրի պատճենը, որպեսզի իրենց բոլոր քայլերը դրա համեմատ կատարեին և իրենց խոսքի ու գործի մեջ ամենայն խոհեմություն ցույց տային. և այդ ամբողջ զգուշությամբ հանդերձ, ազատ չմնաց քսու լեզուներից ու գրիչներից, որոնք իսկույն սկսեցին լուր տարածել, թե Մխիթարը խաբել է Սուրբ Ժողովին: Աբբահայրը, տեղեկանալով այդ զրպարտությանը, 1721 թվականի Փետրվարի 22ին մի ընդարձակ նամակ գրեց, ուր համոզիչ ու հզոր փաստերով հերքեց եղած զրպարտությունը և ցույց տվեց, թե ի՛նչ պատճառներով են ծագել այդ ստահոդ զրույցները: Սուրբ Ժողովը մեծապես գոհ մնաց Մխիթարի պատասխանից և տված բացատրություններից, և այդուհետև այդպիսի խնդիրներ չառաջացան. Միաբանության առաջ Արևելքում և Արևմուտքում բացվեցին քարոզության դռները, և հաստատուն քայլերով սկսվեց Մխիթարյան Առաքելությունների շրջանը, ինչպես տեսնելու ենք հաջորդ գլխում:
Երբ Աբբահայրը տակավին Հռոմում էր գտնվում, մի քանի գիտնական Ծիրանավորներ, որոնք Արևելյան Սուրբ Հայրերի գրությունների ուսումնասիրությամբ էին զբաղվում, հարցրեցին իրեն, թե արդյոք հնարավո՞ր է գտնել Սուրբ Հայրերի գործերի հայերեն թարգմանությունները: Մխիթարը տեղեկություններ հաղորդեց «Զգօն» կոչվող գրքի մասին, որի հեղինակը մինչև վերջերս համարվում էր Սուրբ Հակոբ Մծբնացի Հայրապետը, որի հայերեն թարգմանությունը պահպանվել էր, մինչդեռ Արևմուտքը չուներ դրա լատիներեն թարգմանությունը, իսկ ասորերեն սկզբնագիրն էլ կորած էր համարվում[1]: Երբ Աբբահայրն իմացավ, որ Քահանայապետն այդպիսի գրքերը շատ է գնահատում, և նրան մեծ հաճույք կպատճառեր, եթե վայելչագիր օրինակել տար և նրան ընծայեր, իսկույն աճապարեց գրել Հայր Եղիային, որ անսխալ և գեղեցիկ գրչությամբ փութով ընդօրինակել տա ձեռագիրը, և շքեղ ու վայելուչ կերպով կազմելով, ոսկեզօծ տուփի մեջ դնելով՝ ուղարկի իրեն: Հանձնարարությունըճշտորեն կատարվեց, և Աբբահայրն անձամբ տարավ և Քահանայապետին ընծայեց ընդօրինակված ձեռագիրը, որը սիրով ընդունելով այն, օրհնեց Մխիթարին և ամբողջ Միաբանությանը: Հռոմում գտնված ժամանակ Մխիթարն ուրիշ շատ գիտնական և նշանավոր անձանց հետ ևս մտերմացավ, որոնց մեջ երևելի էր մեծանուն արևելագետ Ասսեմանին, որն իր «Արևելյան մատենադարան» կոչվող աշխատության մեջ խոսելով Սուրբ Ղազարի գրատանը գտնված Սուրբ Հակոբ Մծբնացու ձեռագիր ճառերի մասին, գրում է. « (Ձեռագրի օրինակը) նամակով խնդրեցի Պետրոսյան Մխիթար Աբբահորից, որը թե՛ բարեպաշտությամբ և թե՛ գիտությամբ երևելի անձնավորություն է, և ինձ մտերիմ բարեկամ»:
Նախքան Հռոմից մեկնելը, Մխիթարը մի վերջին անգամ էլ գնաց Քահանայապետի օրհնությունը ստանալու և իր հարգանքն ու շնորհակալությունը մատուցելու նրա ցուցաբերած այդքա՜ն հայրագութ խնամքի համար: Քահանայապետը գորովալիր սիրով ողջագուրեց Մխիթարին ու նրա ընկերներին և ո՛չ միայն օրհնեց նրան ու քաջալերեց արիաբար առաջ տանելու Աստծո գործը, որը միանգամայն շահեկան էր լինելու իր Ազգին, այլև շատ ընծաներ տվեց. արծաթե մեդալներ, խաչեր, Սրբերի նշխարներ և Խաչափայտից մի մասունք: Մխիթարն ապա գնաց հրաժեշտի ողջույնները տալու այն բոլոր Ծիրանավորներին, որոնք նպաստել էին իր գործին, և Դեկտեմբերի 6ին մեկնեց Հռոմից: Վերադարձն ուրիշ ճանապարհով կատարեց. նախ գնաց Լորեթո, Սուրբ Աստվածածնի տանն այցելության, ինչպես կարդում ենք իր նամակներից մեկում[2]: Հետո այնտեղից ցամաքով, Բոլոնիա քաղաքով անցնելով, հասավ Փադուա, ուր գնաց ողջունելու և շնորհակալություն հայտնելու Գեորգ Կոռնարո Ծիրանավորին, որը քաղաքի Առաջնորդն էր և դեպի Հռոմ ուղևորվելու ժամանակ իրեն շատ գեղեցիկ մի վկայագիր էր տվել: Դեկտեմբերի 20ին հասավ Վենետիկ, և կատարյալ հաղթանակի հանդես եղավ իր մուտքը Սուրբ Ղազար, բոլոր միաբանների հրճվանքի պոռթկումով, ութ ամսվա պանդխտությունից հետո: