Սուրբ Նշան վանքում անցկացրած ամիսները
-
01
-
-
02
-
- Մխիթարը հասնում է Էջմիածին – Այն ժամանակվա Նահապետ Կաթողիկոսը – Աչքի սաստիկ ցավ է ունենում
- Մեկնում է Էջմիածնից և նախ Խորվիրապի վանքն այցելելով, ուղևորվում է դեպի Սևանի կղզին և վանքը – Այնտեղ իրեն երևում է Սուրբ Աստվածածինը
- Թողնում է Սևանը և գնում Բասենի վանք, ուր եկեղեցու լուսարար և տղաների դաստիարակ է լինում – Սկսում է քարոզել – Վերադառնում է Սեբաստիա
-
- Սեբաստիա հասնելով, Մխիթարը գնում է Սուրբ Նշան – Նրա ուսումնասիրության ոճը
- Միաբանների առաջ հանպատրաստից քարոզ է խոսում – Մի քանի վարդապետ կրկին փորձում է իր աշակերտության գրավել նրան, բայց չի հաջողում
- Աչքերն հիվանդանում են և ցավում, մինչև իսկ կուրանալու վտանգ ստեղծելով – Մեծ դժվարությամբ բժշկվում է
- Հովնան վարդապետի հետ ուղևորվում է դեպի Հալեպ
-
- Մխիթարը հասնում է Հալեպ, ուր ծանոթանում է Հիսուսյան Հայր Անտոն կրոնավորի հետ – Նա Մխիթարին խորհուրդ է տալիս չգնալ Արևմուտք – Նրանից վկայագրեր է վերցնում և գնում Աղեքսանդրիադ
- Իտալիա գնալու համար նույն նավ է մտնում նաև Սսո Կաթողիկոսը – Նավը հանդիպում է Կիպրոս կղզի – Այնտեղ Մխիթարը ծանր հիվանդանում է
- Կղզում կրած սաստիկ վշտերը
-
- Մխիթարը թողնում է Կիպրոս կղզին և նավում դեպի Սելևկիա
- Հալեպ և Այնթապ գնալով, ուղևորվում է դեպի Սեբաստիա – Ճանապարհին կրած նեղությունները
- Բոլորովին առողջանալով՝ առանձնանում է Սուրբ Նշան վանքում
- Մխիթարի քահանայական ձեռնադրությունը
- Նրա հոգում ծնվում է Միաբանություն հիմնելու գաղափարը – Առաջին աշակերտները
- Գնում է Պոլիս, խնդրելու Կարնեցի Խաչատուր վարդապետի աջակցությունը
- Քարոզում է Ղալաթիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
- Ստիպվում է թողնել Պոլիսը և վերադառնալ գավառները
-
- Դեպի Տրապիզոն նավարկելիս հանդիպում են ուժգին ալեկոծության և ստիպվում են ցամաք դուրս գալ Սամսոնում
- Մարսվան և Ամասիա քաղաքներում
- Հասնելով Կարին, գնում է Կարմիր վանք
- Երկու անգամ ծանր հիվանդանում է
- Վանքի Առաջնորդ Մարգար եպիսկոպոսից ընդունում է վարդապետական գավազանը
- Կարինում կաթողիկե հավատքը քարոզելու պատճառով քաղաքի Առաջնորդը թշնամանում է նրա դեմ
- Վերջնականապես թողնում է գավառները և երկրորդ անգամ վերադառնում Պոլիս
-
03
-
- Մխիթար վարդապետը հասնում է Պոլիս – Նրա առաքելական գործունեությունը
- Հետզհետե աճում է աշակերտների թիվը, որոնցից ոմանց քահանա ձեռնադրել տալով՝ առաքելության է ուղարկում գավառները
- Հրատարակում է մի քանի հոգևոր գիրք – Բերայում տուն է վարձում իր և աշակերտների բնակության համար
- Եփրեմ Պատրիարքի հարուցած հալածանքը – Մխիթարն ապաստանում է Վեղարավորների վանքում
- Որոշում է թողնել Պոլիսը և գնալ Միաբանություն հիմնել քրիստոնյա մի որևէ երկրում
-
- Մխիթարն աշակերտներին առաջարկում է Արևմուտք անցնելու իր մտադրությունը
- 1701 թվականի Սեպտեմբերի 8ին, Սուրբ Աստվածածնի Ծննդյան տոնի օրը, հիմնում է Միաբանությունը և այն նվիրում է Սուրբ Կույսին
- Հաստատված լինելով Մոռեա գնալու մտադրությունը, երկրի մասին տեղեկություն ստանալու նպատակով Մխիթարն այնտեղ է ուղարկում Հայր Գեորգին
- Խաղաղություն հաստատելու փորձեր են կատարվում
- Եփրեմ Պատրիարքին հաջորդում է Ավետիքը – Նրա նենգ հնարքները Մխիթարին ձեռք ձգելու համար
- Մխիթարը նախ թաքնվում է մի բարեկամի տանը, ապա փախչում է Զմյուռնիա
- Վենետիկյան մի նավով մեկնում է դեպի Մոռեա
-
- Մխիթարը, Նեապոլիս հասնելով, Միաբանության բնակության համար ընտրում է Մեթոն բերդաքաղաքը
- Միաբանական կյանքի նկարագրությունը
- Աշակերտներից երկուսին ուղարկում է Հռոմ, Միաբանության համար ստանալու Սուրբ Աթոռի հավանությունը
- Հռոմ են գնում, ճանապարհին կանգ առնելով Վենետիկում – Հռոմում, Վենետիկի դեսպանի առաջնորդությամբ, ներկայանում են Կղեմես ԺԱ Քահանայապետին
- Սկսվում է Միաբանության գործի քննությունը, բայց այլևայլ դժվարությունների պատճառով երկարելով՝ Հայր Եղիա վարդապետը վերադառնում է Մեթոն
-
- Միաբանության մեջ առաջին անգամ մուտք են գործում հիվանդություններն ու մահը
- Մխիթարը ծանր հիվանդանում է և առողջանում հուրախություն բոլորի – Հայր Մանուել վարդապետն առաքելության է ուղարկվում Եվդոկիա
- Մխիթարը, պարտքերի տակ ճնշված, ձեռնարկում է վանատան շինությանը և հաջողությամբ ավարտում է այն
- Միաբանության չափազանց չքավորությունը և տնտեսական անհաջողությունները
- Վենետիկցի իշխանների բարերարությունները – Սկսում և ավարտում է եկեղեցու կառուցումը
-
- Հակառակություններ և զրպարտություններ ընդդեմ Մխիթարի և Միաբանության
- Միաբանության համար ընտրում է Սուրբ Բենեդիկտոսի կանոնը
- Մի քանի խնդիրներ են ծագում, որոնց մեջ Մխիթարը հաղթող է հանդիսանում
- Պոլսում դարձյալ հակառակություններ են սկսվում Միաբանության դեմ և Հայր Եղիա վարդապետը ետ է կանչվում
- Մխիթարը սկսում է Սուրբ Թովմա Աքվինացու գրքի թարգմանությունը և շարունակում է դասախոսել
-
- Մխիթարը տեղեկանում է Օսմանցիների պատերազմական պատրաստություններին ընդդեմ Վենետիկի – Որոշում է Միաբանությունը տեղափոխել Վենետիկ
- Ճամփորդության նախապատրաստությունները
- Մեկնում են Վենետիկ
- Նկարագրություն Վենետիկ քաղաքի և պատմական ակնարկ տեղի Հայ գաղթականության
- Մխիթարը ժամանակավոր տուն է վարձում Սուրբ Մարտին եկեղեցուն կից
-
- Օսմանցիները սկսում են պատերազմը Վենետիկցիների դեմ – Հայր Մանուել և Հայր Թովմաս վարդապետները թողնում են Մեթոնը և գնում Վենետիկ
- Մեթոնի առումը
- Զինվորները հարձակվում են Մխիթարի վանատան վրա, ձերբակալում են այնտեղ եղած մարդկանց և նրանց վաճառում են հայերին – Արևելք են տարվում և փրկանքով ազատվում շնորհիվ Հայր Պողոս և Հայր Գեորգ վարդապետների – Ողջ և առողջ հասնում են Վենետիկ
- Միաբանության կյանքն այդ օրերին
-
- Մխիթարը ծերակույտից քաղաքում վանատեղի է խնդրում – Խնդրանքը օրենքներին հակառակ լինելով՝ չի ընդունվում
- Խնդրում է և իրեն շնորհվում է Սուրբ Ղազար կղզին
- 1717 թվականի Սեպտեմբերի 8ին մտնելով Սուրբ Ղազար, կատարում են ամենաանհրաժեշտ նորոգությունները և 1718 թվականի Ապրիլի վերջին բոլոր միաբանները փոխադրվում են այնտեղ
- Պոլսում այլևայլ կրոնական խնդիրներ են առաջանում և նորանոր ամբաստանություններ են լինում Միաբանության դեմ
-
- Մխիթարը ճանապարհ է ընկնում դեպի Հռոմ – Ճանապարհին այցելում է Լիվոռնոյի Հայերին
- Հռոմ հասնելով, ներկայանում է Ծիրանավորներին և Սրբազան Քահանայապետին
- Տպագրում է իր ջատագովությունը – Միաբանության խնդիրների քննության համար գումարվում է Ծիրանավորների ժողովը
- Աբբահայրը Սուրբ Հակոբ Մծբնացուն վերագրված «Զգօն» գիրքը նվիրում է Սրբազան Քահանայապետին – Սրբազանից նվերներ է ստանում և հաղթանակած վերադառնում է Վենետիկ
-
- Ազգիս ընդհանուր կրոնական խեղճ վիճակը
- Մխիթարի գլխավոր նպատակներից մեկը առաքելությունն էր
- Խնդրագրեր են հասնում ամեն կողմից
- Ինչպե՞ս էին պատրաստվում և առաքվում քարոզիչները
- Ինչպիսի ուսուցումներ էր տալիս Մխիթարն իր աշակերտներին նամակներով
- Մխիթարյանների գործունեությունը Պոլսում
- Մխիթարյան առաքելությունները Հայաստանի գավառներում
- Մխիթարյան առաքելությունը Բելգրադում
- Մխիթարյանները Տրանսիլվանիայում
-
- Սուրբ Ղազարի եկեղեցու նորոգությունը և հիմնական փոփոխությունները
- Խորանների շինությունը
- Սուրբ Հովսեփի խորանը Ավանդատան մեջ – Նորոգություններ եկեղեցու գավիթում
- Եկեղեցու վերանորոգումը հաջորդ Աբբաների օրոք
- Քահանաների բնակությանը սահմանված սենյակների շինությունը
- Նորընծայարանի և Վարժարանի շենքերի կառուցումը
- Սեղանատունը
- Սուրբ Բենեդիկտոսի մատուռը – Գրադարանը, Ձեռագրատունն ու Թանգարանը
- 1740 թվականին ավարտվում է վանքի ամբողջական շինությունը
- Սուրբ Ղազար կղզու ընդարձակումը
-
- Աշակերտների ընտրության պայմանները
- Ուսանող պատանիների զգեստավորումը – Նորընծաների և վարժարանականների առանձին բնակությունն իրենց առանձին դաստիարակներով, ուսուցիչներով և կանոններով
- Նկարագրություն Մխիթարի տված դաստիարակության
- Հոգևոր և ուսումնական կրթությունները
- Սքեմառության և ուխտադրության հանդեսները – Քահանայական Ձեռնադրությունը և վարդապետական գավազանի ստացումը
- Վանական մի քանի սովորություններ և հանգստի պահերը
-
- 04
-
05
-
06
-
-
-
- 1) Հայր Միքայել Չամչյան (1738-1823)
- 2) Հայր Գաբրիել Ավետիքյան (1751-1827)
- 3) Հայր Մկրտիչ Ավգերյան (1762-1854)
- 4) Հայր Մանուել Ջախջախյան (1770-1835)
- 5) Հայր Արսեն Բագրատունի (1790-1866)
- 6) Հայր Պողոս Հովնանյան (1802-1884)
- 7) Հայր Ղևոնդ Հովնանյան (1817-1897)
- 8) Հայր Հովսեփ Գաթըրճյան (1820-1882)
- 9) Հայր Ղևոնդ Ալիշան (1820-1901)
- 10) Հայր Մանուել Քաջունի (1823-1903)
- 11) Հայր Կղեմես Սիպիլյան (1824-1878)
- 12) Հայր Արսեն Այտընյան (1825-1902)
- 13) Հայր Գարեգին Զարբհանալյան (1827-1901)
- 14) Հայր Գրիգորիս Գալեմքյարյան (1862-1917)
- 15) Հայր Գաբրիել Մենևիշյան (1864-1936)
- 16) Հայր Հակոբոս Տաշյան (1866-1933)
- 17) Հայր Արսեն Ղազիկյան (1870-1932)
- 18) Հայր Վարդան Հացունի (1870-1944)
- 19) Հայր Ներսես Ակինյան (1883-1963)
- 20) Հայր Ղևոնդ Տայան (1884-1968)
- 21) Հայր Վահան Հովհաննեսյան (1884-1977)
- 22) Հայր Համազասպ Ոսկյան (1895-1968)
- 23) Հայր Վահան Ինգլիզյան (1897-1968)
- 24) Հայր Մեսրոպ Ճանաշյան (1908-1974)
-
-
-
Սեբաստիայից մոտ տասը րոպեի ճանապարհ հեռու, հյուսիսային կողմում գտնվում էր Սուրբ Նշան վանքը, կառուցված մեր Արծրունի Սենեքերիմ թագավորի կողմից, շուրջ 1021 թվականին: Իր հնությամբ ու հիշատակներով հռչակված այդ վանքը կանգնած էր Մերեգումի լեռան ստորոտը կազմող բարձրավանդակի վրա, և իր մեծ ու փոքր գեղեցիկ գմբեթներովիրեն էր ձգում տեսնողների հայացքը: Վանքը շրջապատված էր շաղախով ծեփված քարե պարսպով, որի առջև տարածվում էր պտղատու ծառերի ընդարձակ մի այգի[1], իսկ թիկունքի կողմում՝ ուռենու և կաղամախու մի ձեռատունկ անտառ, որի մոտ էլ գտնվում էր Անապատ վանքը և հայաբնակ Դավրա գյուղը: Վանքի արևելյան կողմում կային բուժիչ ջրերի ինքնաբուխ աղբյուրներ, որոնց մեջ իրենց առատությամբ ու զուլալ մաքրությամբ առանձնանում էին Լուսաղբյուրք կոչվող երկու նշանավոր աղբյուրները: Վանքն ուներ երեք եկեղեցի, որոնցից ամենամեծը կոչվում էր Սուրբ Նշան. դա մի խաչաձև կառույց էր, Վարագա Սուրբ Նշան եկեղեցու ճարտարապետական հորինվածքով, բայց նրանից մի քիչ փոքր: Երկրորդ եկեղեցին կոչվում էր Սուրբ Կարապետ. կառուցված էր գմբեթակիր երկարաձիգ ուղղանկյուն սրահի ձևով: Իսկ երրորդը՝ նույնպես գմբեթավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին էր. խաչաձև հատակագծով փոքրիկ մի եկեղեցի, որի ներսում թաղված էր վանքի աբեղաներից Թեոդորոսը, նահատակված 1150 թվականին: Նրա տապանաքարին գրված էր. «Այս է տապան հանգստեան Սրբոյն Գոհարինեայ որդւոյն՝ Թէոդորոսի նահատակին», և այլն: Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը նույնպես, որն իր կյանքի վերջին հինգ տարիները Սուրբ Նշան վանքում է ապրել, թաղվել է նախ գերեզմանատան մեջ, որտեղից հետո, ըստ ավանդության, մարմինը փոխադրվել է Սուրբ Աստվածածին եկեղեցի: Վանքում կային բոլոր կարևոր կարիքներին հատկացված կառույցներ ու սենյակներ: Առաջնորդարանն ու միաբանների սենյակներն առանձնացված էին վանքի մյուս կառույցներից: Սուրբ Նշանի վանահայր եպիսկոպոսները միաժամանակ Սեբաստիա քաղաքի Առաջնորդն են եղել: Վանքից նայող մարդը վայելում էր քաղաքի տեսարանը, շրջակայքի կիսավայրի գեղեցկությունները. մի ընդարձակ հորիզոն, մի ջրարբի դաշտ՝ մեղմ ու սահուն ելևէջներով, հովիտներ, բլուրներ, լեռներ. սիրտն ու հոգին հափշտակող մի տեսարան, որի վեհության առջև փոքրանալով՝ մոռացվում էին կյանքի ցավերն ու ծանրությունները: Այդ տեսարանի առաջ, բարձունքների հետ դեպի վեր էր խոյանում ու առ Աստված ձգվում լույսի ծարավ սիրտը, խմելու համար իմաստության ու սիրո աղբյուրից:
Աստծուն ծարավող այդ հոգին Մխիթարն էր, աչքերը միշտ հառած դեպի Սուրբ Նշան, որի սրբազան լռությունը, որի երկնաձիգ գմբեթները դեռ մանուկ հասակից հրապուրել ու կանչել էին նրան: Այնտեղ ակնկալում էր գտնել այն, ինչ անդուլ երազել էր. սրբության և գիտության լայն ասպարեզ: Հազիվ էր լրացել որոշված ժամկետը, երբ նա մորից կրկին խնդրեց, որ իրեն թույլ տա վանք գնալ, ուր վաղուց արդեն գնացած պիտի լիներ, եթե ծնողների հանդեպ ունեցած սերն ու հարգանքը զսպած չլինեին իր հոգու սլացքը: Բարեպաշտ մայրը թեև համաձայն էր կատարելու իր որդու փափաքը, բայց քանի որ նրա հայրը և հորեղբայրները իրենց վաճառական գործերով ուրիշ տեղ էին գնացել, ուզեց տղայի գնալը հետաձգել մինչև նրանց վերադարձը: Բայց Մխիթարը վախենալով, որ գուցե հանկարծ նրանք արգելք կլինեն իր ծրագրին, կամեցավ օգուտ քաղել նրանց բացակայությունից. ուստի լաց ու արտասուքով սաստկացրեց իր թախանձանքները, և պատանիների սովորական սպառնալիքն անգամ գործի դրեց, ասելով, որ տնից ծածուկ կփախչի ու օտար երկիր կմեկնի, եթե այս անգամ էլ դեմ կանգնեն իր փափաքին: Այս վերջին հնարքը կոտրեց մոր դիմադրությունը և նա վերջապես տվեց իր համաձայնությունը: Մխիթարը վազեց իր ուրախությունը կիսելու երկու կույսերի հետ, որոնք դեռ ողջ էին: Նրանք էլ ուրախանալով, տղային հորդորեցին այդ քայլը շուտով կատարել. օր առաջ վանք գնալ, որովհետև լսել էին, որ առաջիկա կիրակի օրը ձեռնադրություն պիտի լիներ, ուստի Մխիթարն էլ կարող էր սարկավագ ձեռնադրվել և այդպիսով մեկընդմիշտ ազատվել աշխարհական վիճակին վերադառնալու վտանգից: Կույսերը շտապ կանչեցին տղայի մորը, ապա կանչեցին իրենց խոստովանահայր քահանային, և տղային նրանց հանձնելով՝ հորդորեցին տանել և ներկայացնել Եպիսկոպոսին, որպեսզի նրան էլ ընդունի իր կրոնավորների մեջ և սարկավագ ձեռնադրի: Քահանան, նայելով տղայի փոքր տարիքին, քանի որ հազիվ տասնհինգ տարեկան էր, դժվարանում էր կատարել կույսերի խնդրանքը, մտածելով, թե այդ հասակին ինչպե՞ս կկարողանա հանձն առնել մշտնջենավոր կուսակրոնության պարտականությունը: Բայց երբ կույսերը երաշխավորեցին տղայի համար, քանի որ անձամբ ճանաչում էին նրա հրեշտակային վարքը և գիտեին, թե Աստված ինչպիսիմեծ գործի է նախապատրաստում նրան, քահանան այլևս չվարանեց Մխիթարին Սուրբ Նշանի վանք տանել: Այդ ժամանակ (1691թ.) վանքի Առաջնորդն էր Անանիա Եպիսկոպոսը, որը վեց տարի առաջ, 1685թ.ին, պատանի Մխիթարին տվել էր եկեղեցական փոքր աստիճանները: Անանիա Եպիսկոպոսը, թեև մեծագործ կամ նշանավոր մեկը չէր, բայց բարի ու հանդարտ մի մարդ էր. «Այր խոնարհագնաց և առաքինի վարուք», ինչպես գրում է նույն վանքի վերաբերյալ պատմություններ հավաքողը[2]: Սա տեսնելով պատանու շնորհալի ու կայտառ դեմքը, որ փայլում էր հոգու գեղեցկությամբ ու հանճարով, չսպասեց մոր ու քահանայի թախանձանքներին, իսկույն ընդունեց նրան և կրոնավորական սքեմ տվեց: Ապա, առաջիկա կիրակի օրը, սարկավագ ձեռնադրեց: Այդ օրը տղայի անունը փոխվեց և կոչվեց Մխիթար: