« ԼԻՆԵԼ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ԼԻՆԵԼ ԼՈՒՅՍԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ »

Սբ. Գրիգոր Նազիանզացի (330-390). « Ճառ 39, Լույսերի տոնի առթիվ ». PG 36, 349.
 
 
[...] Քրիստոսը լուսավորվեց Մկրտությամբ, փայլե՜նք Իր հետ. ընկղմվել է ջրի մեջ, իջնե՜նք Իր հետ՝ Իր հետ հարություն առնելու համար։ [...] Հովհաննեսը մկրտում է և Հիսուսը մոտենում է. թերևս սրբագործելու համար նրան, ով Իրեն մկրտելու է. վստահաբար՝ ջրի խորքում թաղելու համար ամբողջ հին Ադամին։ Բայց նախ, և այդ նույն նպատակի համար, սրբագործում է Հորդանանը։ Եվ քանի որ Ինքը հոգի և մարմին է, կամենում է սկսել կարողանալ ջրի և Հոգու միջոցով։ [...] Ահա՛ Հիսուսը, որ դուրս է գալիս ջրից։ Իրոք, կրում է աշխարհը, այն կրում է Իր հետ։ «Տեսնում է երկինքները բացված» (Մրկ 1, 10), մինչ Ադամը դրանք փակել էր իր և իր սերունդների առաջ, երբ արտաքսվեց դրախտից, որ պաշտպանված էր հրեղեն սրով։
Այնժամ Հոգին վկայում է Նրա Աստվածությունը, քանի որ սլանում է դեպի Նա, Ով Իր միևնույն բնությունից է։ Մի ձայն է իջնում երկնքից՝ վկայություն տալու համար Նրան, Ով եկել է այնտեղից. և աղավնու կերպարանքով պատիվ է տալիս մարմնին, քանի որ Աստված, մարմնական կերպարանքով երևալով, աստվածացնում է նաև մարմինը։ Այդպես, բազում դարեր առաջ, մի աղավնի եկել էր ավետելու ջրհեղեղի ավարտի բարի լուրը (Ծնդ 8, 11)։ [...]
Պատվե՜նք այսօր Քրիստոսի Մկրտությունը և հանդիսավոր կատարե՜նք այս տոնն անթերի կերպով։ [...] Մաքրագործվեցե՜ք արմատապես, և մաքրագործվեցե՜ք կրկին, որովհետև ոչինչ այնքան փառք չի տալիս Աստծուն, որքան մարդու առողջացումն ու փրկությունը։ Ահա՛ ողջ այս քարոզի ու ողջ այս խորհրդի իմաստը։ Լինել «լույսի աղբյուրներ աշխարհում» (Փլպ 2, 15), մի կենսատու ուժ՝ մյուսների համար։ Որպես կատարյալ լույսեր, որ գործակցում են Մեծ Լույսին, սկզբնավորվեցե՜ք լույսի կյանքին, որ երկինքներում է. է՛լ ավելի պայծառ ու շողարձակ կերպով լուսավորվեցե՜ք Ամենասուրբ Երրորդության լույսով։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։