Մարեմաբանական ուսումնասիրությունները – Գրադարան – Mashtoz.org

Մարեմաբանական ուսումնասիրությունները

2012թ. Մարեմաբանական Կոնգրեսում Բենեդիկտոս Տասնվեցերորդ Քահանայապետն ասաց, որ մարեմաբանությունը պետք է «հասկացվի և խորապես ուսումնասիրվի տարբեր և փոխլրացնող տեսանկյուններից» դիտված: Նրա խոսքով, Մարիամի կերպարի ու դերի ուսումնասիրությունը չի կարող իրականացվել՝ այն մեկուսացնելով աստվածաբանական ա՛յլ ճյուղերից, և որ մարեմաբանությունը անբաժան կերպով կապված է Քրիստոսի և Եկեղեցու շուրջ ուսումնասիրության հետ՝ արտահայտելով այս գիտաճյուղերի ներքին կապը: Ըստ նրա, մարեմաբանությունն ունի երեք առանձին բնութագիր. 1) Եկեղեցու անձնավորումը. Եկեղեցին պարզապես մի կառույց չէ, այլ՝ անձ. 2) Մարդեղությունը և Մարիամի հարաբերությունը Աստծո հետ. 3) Մարեմական բարեպաշտությունը:

Մարիամի դիրքը Եկեղեցում կարելի է համեմատել Պետրոսի պաշտոնի հետ՝ զուգահեռության իմաստով: Մարիամի և Պետրոսի դերերի այս զուգահեռության հեռանկարը ընդգծում է սրտի սրբությունը և Եկեղեցու կառուցվածքի սրբությունը: Այս զուգահեռության մեջ, Պետրոսի պաշտոնը տրամաբանորեն ընդգծում է շնորհները և ջանում է պահել դրանց աստվածաբանական տարողությունը, մինչդեռ Մարիամը ապահովում է հավասարակշռությունը՝ հոգևոր և զգացական իմաստով՝ սիրո ծառայության միջոցով, որը լրացնում է պաշտոնական գործառույթը: Այսպիսով, մարեմաբանությունը և պաշտոնի մասին աստվածաբանությունը առանձին բևեռներ չեն կաթոլիկ աստվածաբանության մեջ, այլ՝ դրա կենտրոնական և միասնական տարրերն են, ինչպես գրում է Բենեդիկտոս Տասնվեցերորդը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։