Մարեմական թափորները – Գրադարան – Mashtoz.org

Մարեմական թափորները

Դարեր շարունակ մարեմական ջերմեռանդություններն ուղեկցվել են աղոթական թափորներով, որոնք կատարվել և կատարվում են բոլոր կաթոլիկ համայնքներում՝ ամբողջ աշխարհում, նաև հայ կաթոլիկ համայնքներում:

Թափորների ընթացքում աղոթում են Վարդարան, երգում Տիրամորը նվիրված շարականներ, երգեր, Տիրամոր սրբապատկերով կամ արձանիկով օրհնում համայնքներն ու տները:

Թափորները կատարվում են հիմնականում Սուրբ Կույսին նվիրված տոներին և, հատկապես, Մայիսյան ջերմեռանդության ընթացքում, նաև հոկտեմբերին, որը նվիրված է Վարդարանի Տիրամորը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։