Ա. Աստծո Մայր՝ Աստվածամայր, կամ Աստվածածին – Գրադարան – Mashtoz.org

Ա. Աստծո Մայր՝ Աստվածամայր, կամ Աստվածածին

Այս վարդապետության պաշտոնական ձևակերպումը առաջին անգամ տրվել է 431թ.ի Եփեսոսի Ժողովում: Ասելով, որ Մարիամը Աստծո Մայրն է կամ Աստվածամայր է, Աստվածածին-Թեոտոկոս է, Եկեղեցին ի նկատի ունի ո՛չ թե այն, թե Աստծո Որդին իր հավիտենական աստվածային բնությունը ստացել է Մարիամից, այլ՝ այն, որ մարդկային բնությունը՝ Հիսուսի սրբազնասուրբ Մարմինը, օժտված՝ բանականությամբ, մարդկային կամքով և մարդկային բնությանը հատուկ ամեն ինչով, որն Աստծո Որդին՝ Բանն Աստծո, միացրեց Իր Աստվածային բնությանը՝ մեկ Անձի մեջ, ծնված է Կույս Մարիամից, այսինքն՝ Աստծո Խոսքը ծնվել է ըստ մարդկային մարմնի կամ մարդկային բնության, և ո՛չ թե՝ ըստ աստվածային բնության:

Այս մասին առավել մանրամասն՝ տե՛ս « Աստվածածին-Թեոտոկոս » հոդվածը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։