Մաքսիմալիզմն ու մինիմալիզմը՝ մարեմաբանության մեջ – Գրադարան – Mashtoz.org

Մաքսիմալիզմն ու մինիմալիզմը՝ մարեմաբանության մեջ

Մարեմաբանությունը մի ոլորտ է, որտեղ բարեպաշտ հավատացյալների խորապես ապրված համոզմունքները և ավանդական վարքագրությունը կարող են հակասության մեջ մտնել դրանց վերաբերյալ աստվածաբանական և քննադատական, պատմական վերընթերցումների հետ: Այս հակասությունը տեսանելի դարձվեց արդեն 1300թ.ին՝ Ուիլիամ Ուերացու կողմից, ով նկարագրում էր որոշ հավատացյալների հակվածությունը՝ ամեն ինչ վերագրելու Մարիամին: Սուրբ Բոնավենտուրան ևս զգուշացնում էր մարեմական մաքսիմալիզմից կամ ծայրահեղականությունից. «Հարկավոր է զգույշ լինել, որպեսզի չնվազեցնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատիվը»: Այնուամենայնիվ, և՛ մինիմալիստները, և՛ մաքսիմալիստները հանձինս Մարիամի մշտապես տեսել են Ընդհանրական Եկեղեցու սրբապատկերը, և տիպարը՝ բոլոր հավատացյալների համար:

20-րդ դարում Պիուս Տասներկուերորդ Պապը, ով արժանացել է «Եկեղեցու պատմության ամենամարեմական Պապը» տիտղոսին, զգուշացնում էր Մարիամին ներկայացնելիս զերծ մնալ թե՛ չափազանցված մաքսիմալիզմից և թե՛ վախվորած մինիմալիզմից[1]: Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը ևս իր գրություններում զգուշացնում էր զերծ մնալ այդ երկու ծայրահեղություններից:

[1] Պիուս Տասներկուերորդ, Կոնդակ «Ad Caeli Reginam» - «Երկնքի Թագուհուն» (11 Հոկտեմբեր 1954թ.).

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։