« ԵԹԵ ՏԱՌԱՊԱԾ ՉԼԻՆԵՐ, ՉԷՐ ԳԱ ՄԵՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ ՀԵՏ ԿԻՍԵԼՈՒ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵԹԵ ՏԱՌԱՊԱԾ ՉԼԻՆԵՐ, ՉԷՐ ԳԱ ՄԵՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ ՀԵՏ ԿԻՍԵԼՈՒ »

ՈՐՈԳԻՆԵՍ, Քարոզներ Եզեկիելի մասին, VI, 6 (PG 13, 714D-715A; GCS 33, pp. 384-385; SC 352, pp. 228-230).
 
 
[...] Եթե իջավ երկիր, դա արեց մարդկության հանդեպ կարեկցանքից դրդված: Այո՛, Նա մեր տառապանքներով տառապեց նաև խաչի տառապանքները կրելուց առաջ, նաև մեր մարմինը ստանձնելուց առաջ: Արդարև, եթե տառապած չլիներ, չէր գա մեր մարդկային կյանքը մեր հետ կիսելու: Նախ տառապեց, ապա իջավ:
Բայց ո՞րն է այդ կիրքը, որ զգաց մեր հանդեպ: Դա սիրո կիրքն է: Հայրն Ինքը, տիեզերքի Աստվածը, որ «զայրույթի մեջ դանդաղ է և հարուստ է ողորմությամբ» (Սղմ 102, 8), մի՞թե Նա Ինքն էլ ինչ-որ կերպ չի տառապում մեր հետ: Մի՞թե կարող ես անգիտանալ, որ մարդկային կյանքը կառավարելով, Նա կարեկցում է մարդկանց տառապանքներին: Ահա՛, «Տերը, քո Աստվածը, համբերեց քո վարքին ինչպես մի հայր համբերում է իր որդուն» (2Օր 1, 31):
Ինչպես Աստծո Որդին «կրեց մեր ցավերը», նմանապես Աստված Ինքը կրում է «մեր վարքը»: Հայրն Ինքն էլ անվշտունակ չէ: [...] Նա գթառատ է, ինչ-որ մի բան գիտի սիրո չարչարանքից, լի է ողորմությամբ. բաներ, որոնք թվում է, թե Նա չպետք է որ ունենար Իր գերագույն վեհության պատճառով: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։