« ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՐԱՐԱԾ ՊԱՇՏՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԻՍՈՒՍԻ » – Գրադարան – Mashtoz.org

« ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՐԱՐԱԾ ՊԱՇՏՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԻՍՈՒՍԻ »

ՈՐՈԳԻՆԵՍ, Աղոթքի մասին, XXXI, 2-4 (PG 11, 549D-553A).
 
 
[...] Մարմնի կեցվածքներն անշուշտ անթիվ են, բայց ձեռքերը տարածելու և աչքերը դեպի երկինք բարձրացնելու կեցվածքը պետք է գերադասվի, աղոթքի ժամանակ մարմնով արտահայտելու համար հոգու դիրքորոշումները: Հարկավոր է այսպես վարվել գոնե այն դեպքերում, երբ խոչընդոտներ չկան: Բայց պարագաները կարող են հարկադրել մեզ աղոթելու նստած, օրինակ՝ երբ ոտքերը ցավում են. կամ նաև պառկած, երբ մարդը հիվանդ է: Միևնույն պատճառով, եթե, օրինակի համար, նավի վրա ենք, կամ մեր գործերը մեզ թույլ չեն տալիս առանձնանալ՝ աղոթքի պարտականությունը կատարելու համար, կարելի է աղոթել առանց որևէ արտաքին կեցվածք ընդունելու:
Ինչ վերաբերվում է ծնրադիր կեցվածքով աղոթելուն, սա անհրաժեշտ է այն դեպքերում, երբ Աստծո առաջ ինքներս մեզ ամբաստանում ենք մեր մեղքերի համար, աղերսելով Նրան բժշկել և արձակում շնորհել: Սույն կեցվածքը խորհրդանշում է այն ծնրադրությունն ու խոնարհությունը, որի մասին խոսում է Պողոս Առաքյալը, երբ գրում է. «Ուստի ծունկի եմ իջնում Հոր առաջ, որից է որևէ հայրություն երկնքում և երկրի վրա» (Եփս 3, 14-15): Սա հոգևոր ծնրադրումն է, որն այսպես է կոչվում, որովհետև յուրաքանչյուր արարած պաշտում է Աստծուն հԱնուն Հիսուսի, և խոնարհաբար երկրպագում է Նրա առաջ: Թվում է, թե Առաքյալը սրան է ակնարկում, երբ ասում է. «Հիսուսի Անվամբ թող ծալվի ամեն ծունկ երկնքում, երկրի վրա և դժոխքում» (Փլպ 2, 10): [...]
Ինչ վերաբերվում է տեղին, հարկավոր է իմանալ, որ որևէ տեղ հարմար է աղոթքի համար: [...] Այդուհանդերձ կարելի է, որպեսզի աղոթքը կատարվի առանց խանգարվելու, ընտրել սեփական տան մեջ, եթե դա հնարավոր է, այդ նպատակին սահմանված մի վայր, որն որոշակի իմաստով նվիրագործված կլինի, և այնտեղ աղոթել: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։