Սաղմոս 119.20 (Ռեշ) - Դու մարտնչիր իմ պատերազմում – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.20 (Ռեշ) - Դու մարտնչիր իմ պատերազմում

Կցորդ.   Ստացեք Հոգու սուրը, որ Աստծո խոսքն է (Եփս 6, 17):
կամ.  
Ես տառապում եմ շղթաներ կրելու չափ,
բայց Աստծո խոսքը շղթայված չէ (հմմտ. 2Տմ 2, 9):

 


 
153Տե՛ս իմ խեղճությունը և ազատիր ինձ,
չեմ մոռանում Քո օրենքը.
154Դու մարտնչիր իմ պատերազմում և փրկիր ինձ,
խոստմանդ համաձայն՝ կյանք տուր ինձ:
 
155Փրկությունը հեռու է ամբարիշտներից,
որովհետև Քո կամքը չեն փնտրում.
156ողորմություններդ անվախճան են, Տեր,
վճիռներիդ համաձայն՝ ապրեցրու ինձ:
 
157Բազմամբոխ հետապնդում են ինձ և նեղում,
բայց ես չեմ հեռանում Քո խրատներից.
158տեսա, ով դավաճանում է և ինձ հակառակվում,
նա չի ճանաչում Քո խոստումը:
 
159Դու գիտես, որ ես սիրում եմ Քո պատվիրանները, Տեր,
սիրույդ համաձայն՝ ապրեցրու ինձ.
160խոսքիդ էությունը հավատարմությունն է,
հավիտյան է արդար վճիռներիցդ յուրաքանչյուրը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։