Սաղմոս 147.2 - Տերն առաքում է Իր խոսքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 147.2 - Տերն առաքում է Իր խոսքը

Կցորդ.  
Աստված խոսքն առաքեց իսրայելացիներին,
խաղաղության Ավետարանը՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (հմմտ. Գրծ 10, 36):
կամ.  
Աղոթեցեք, որպեսզի Տիրոջ խոսքն ընթանա և փառավորվի,
ինչպես ձեր մոտ (հմմտ. 2Թղ 3, 1):
կամ.   Ե՛կ, քեզ ցույց կտամ նշանվածին, Գառան հարսնացուին (Հյտ 21, 9):

 


 
12Փառավորիր Տիրոջը, Երուսաղեմ,
գովիր քո Աստծուն, ո՜վ Սիոն:
 
13Նա զորացնում է դռներիդ պատնեշները,
որդիներիդ օրհնում է քո գրկում.
14խաղաղություն է հաստատում քո սահմաններում,
ցորենի պարարտությամբ քեզ հագեցնում է:
 
15Նա Իր խոստումն առաքում է երկրի վրա
և արագաշարժ ընթանում է Իր խոսքը.
16իջեցնում է ձյունը բրդի նման,
փոշու նման տարածում է մշուշը:
 
17Նա փշրանքների նման առաքում է սառույցը,
Նրա ցրտի պատճառով սառում է ջուրը.
18հետո կրկին առաքում է Իր խոսքը և հալեցնում այն,
Նրա քամու փչմամբ հոսում են ջրերը:
 
19Նա հայտնում է Իր խոսքը Հակոբին,
Իր կամքն ու Իր վճիռները՝ Իսրայելին.
20այսպես չի վարվում ժողովուրդներից ոչ մեկի հետ,
նրանցից ոչ ոք չգիտի Նրա վճիռները:
 
Ալելուիա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։