Սաղմոս 119.7 (Զաին) - Հիշում եմ Քո Անունը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.7 (Զաին) - Հիշում եմ Քո Անունը

Կցորդ.  
Աստվածաշնչում պարունակված մխիթարության զորությամբ,
մենք վառ ենք պահում հույսը (հմմտ. Հռմ 15, 4):
կամ.  
Իմ մասին գրված է գրքում,
որ պետք է կատարեմ, Աստված, Քո կամքը (հմմտ. Եբր 10, 7):
կամ.  
Տերը չի ուշացնում կատարելու խոստումը,
բայց համբերություն է գործածում ձեր նկատմամբ (հմմտ. 2Պտ 3, 9):

 


 
49Հիշիր ծառայիդ տրված խոսքը,
այդ խոսքն եմ դարձրել իմ հույսը.
50ահա՛ փորձության մեջ մխիթարությունս,
խոստումդ վերակենդանացնում է ինձ:
 
51Հպարտներն անչափ ծաղրում են ինձ,
բայց չեմ հեռանում Քո օրենքից.
52հիշում եմ հավիտենական վճիռներդ, Տեր,
ահա սա՛ է իմ մխիթարությունը:
 
53Զայրույթս բորբոքվում է ամբարիշտների դեմ,
որոնք լքում են օրենքդ.
54կամքդ իմ համար ուրախ շարական է
պանդխտությանս երկրում:
 
55Գիշերով հիշում եմ Քո Անունը,
պահում եմ Քո օրենքը.
56ահա՛, Տեր, այն, ինչ վերաբերվում է ինձ.
պահել Քո պատվիրանները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։