Սաղմոս 18 [17] - Ես սիրում եմ Քեզ, Տեր – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 18 [17] - Ես սիրում եմ Քեզ, Տեր

Դավիթն իր երախտագիտությունն է հայտնում Աստծուն, որովհետև ազատվել է իր թշնամիներից և հաղթանակել է նրանց դեմ: Նրա համոզմունքները կարելի է համառոտել հետևյալ կերպ. Աստված հզոր է. մարդը գտնում է փրկությունը, երբ հավատարիմ է աստվածային ուխտին, մինչ ընդառաջ է գնում կործանմանը, երբ մերժում է այն:
«Մահվան կոհակները» պատեցին Հիսուսին Գեթսեմանիում և Գողգոթայի բարձունքին: Նա աղաղակեց առ Աստված և Հայրն ընդունեց Նրա աղոթքը, խլելով Նրան մահվան իշխանությունից (Եբր 5, 7; 13, 20): Հիսուսը հավատարիմ եղավ աստվածային ուխտին այնպես, ինչպես ոչ ոք երբևէ չէր եղել. մեղքը բացարձակապես բացակա էր Նրա կյանքից (Հվհ 8, 46): Այդ իսկ պատճառով ամեն բան ենթարկվել է Նրան երկնքում և երկրի վրա (Փլպ 2, 10):
Այն, ինչը որ իրականացել է «բազում եղբայրների մեջ առաջնեկի» անձում (Հռմ 8, 29), իրականանալու է նաև մեզնում (Հյտ 1, 5). այս սաղմոսը կարող է օգնել մեզ՝ արտահայտելու մեր վստահությունը Տիրոջ նկատմամբ, որն ազատում է և փրկում: Աստված լույսն է, որ փարատում է խավարը, և վահանն է նրանց, ովքեր ապավինում են Իրեն:
 

 

1Երգչախմբի ղեկավարի համար: Դավթի, Տիրոջ ծառայի, որն այս երգի խոսքերն ուղղեց Տիրոջը, երբ Տերը ազատեց նրան իր բոլոր թշնամիների և Սավուղի ձեռքից: Ասաց.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։