« ԴՈՒՔ ԷԼ ԿԲԱԶՄԵՔ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԳԱՀԵՐԻ ՎՐԱ՝ ԴԱՏԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՑԵՂԵՐԻՆ » (Մտթ 19, 28) – Գրադարան – Mashtoz.org

« ԴՈՒՔ ԷԼ ԿԲԱԶՄԵՔ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԳԱՀԵՐԻ ՎՐԱ՝ ԴԱՏԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՑԵՂԵՐԻՆ » (Մտթ 19, 28)

Սբ. Գրիգոր Մեծ Պապ (մոտ 540-604). « Երկխոսություններ », Գիրք 11 (SC 212).

 

[...] «Բայց ես Ամենակալին կուզենայի խոսել, Աստծուն կուզենայի բողոք ուղղել» (Հոբ 13, 3)։ Մենք խոսում ենք Ամենակալին, երբ միանում ենք Վարդապետի արդարությանը՝ անցկացնելու համար մեր գործերը մանրակրկիտ քննության մաղի միջով։

Թերևս նաև բողոք է ուղղում Աստծուն նա, ով աշխարհի մեջ Նրա պատվիրաններին հնազանդված լինելուց հետո գալիս է ապա դատաստանի՝ դատելու ժողովուրդներին Նրա հետ, ինչպես ասված է քարոզիչներին, որոնք թողնում են իրենց բոլոր ունեցվածքները. «Դուք, որ եկաք իմ ետևից, նոր արարչության մեջ, երբ Մարդու Որդին բազմած կլինի Իր փառքի գահին, դուք էլ տասներկու գահերի վրա կբազմեք՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին» (Մտթ 19, 28)։

Տերն ասում է տակավին Եսայիի բերանով. «Սովորեցեք բարին գործել, հետամուտ եղեք արդարությանը, օգնության հասեք ճնշվածին, արդարություն արեք որբին, պաշտպանեցեք այրի կնոջ դատը։ Դե՛, եկեք և վիճենք» (Ես 1, 17֊18)։ Արդարացի է, իրոք, որ որբերի վերաբերյալ դատաստանի ժամանակ Աստծո հետ բողոք ներկայացնի այն մարդը, ով Աստծո խոսքին նվիրաբերվելու համար՝ անվերապահ կերպով հրաժարվում է ներկա աշխարհակարգից։

Խոսելն, ուստի, վերաբերվում է աղոթքին, բողոք ներկայացնելը՝ դատաստանին։ Սուրբը, հետևաբար, այժմ խոսում է Ամենակալի հետ՝ հետո բողոք ներկայացնելու համար Ամենակալի հետ, որովհետև նա, ով մի օր գալու է դատելու Աստծո հետ, նա է, ով այս աշխարհում Նրա հետ մտերիմ է եղել աղոթքի մեջ։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։