« ՈՐՏԵՂԻ՞Ց ՍՐԱՆ ԱՅՍ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՐԱՇՔՆԵՐԸ » (Մտթ 13, 56) – Գրադարան – Mashtoz.org

« ՈՐՏԵՂԻ՞Ց ՍՐԱՆ ԱՅՍ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՐԱՇՔՆԵՐԸ » (Մտթ 13, 56)

Սբ. Գրիգոր Մեծ (մոտ 540-604). « Երկխոսություններ », Գիրք 11 (SC 212).

 

[...] «Խարխափելով քայլում են խավարի մեջ, առանց լույսի» (Հոբ 12, 25)։ Քանի որ բազմաթիվ ակնհայտ հրաշքների մեջ խռովվելը նշանակում է խարխափելով քայլել՝ կարծես խավարի մեջ. նշանակում է հպվել և չտեսնել։ Բայց յուրաքանչյուր մարդ, որ արկածախնդրության է գնում, մերթ այս կողմ է քաշվում, մերթ այն կողմ։ Այսպես են այժմ ներկայանում հավատացյալները. «Եթե սա Աստծուց չլիներ, ոչինչ չէր կարողանա անել» (Հվհ 9, 33). մերթ ասում էին, թե այս մարդն Աստծուց չէր, այս խոսքերով իրենք իրենց մեջ. «Մի՞թե սա հյուսնի որդին չէ։ Իր մոր անունը Մարիամ չէ՞, և իր եղբայրները Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնն ու Հուդան չե՞ն։ Եվ իր բոլոր քույրերը մեր մեջ չե՞ն» (Մտթ 13, 55)։

Ուստի արդարացի է հավելել. «Եվ նրանց արկածախնդրության գնալ կտա հարբածների նման» (Հոբ 12, 25 ըստ LXX): Տեսնում էին, իրոք, որ հարություն էր տալիս մեռյալներին, և սակայն՝ Ինքն իսկ մահկանացու էր։ Նրանց միջից ո՞վ իբրև Աստված չէր դավանի մեկին, ում տեսնում էին, որ հարություն էր տալիս մեռյալ մեկին (հմմտ. Ղկս 7, 14)։ Բայց, նաև, մահկանացու էր, դա իրենց իսկ աչքերով էին տեսնում, և մերժում էին(*) դավանել Նրան իբրև անմահ, Աստված։ Հետևաբար, նրանց տեսողությանը հայտնվելով որպես աստվածային գործ կատարելու և մարդկային վիճակը կրելու ընդունակ, Ամենակարողն Աստված նրանց գնալ տվեց արկածախնդրության, հարբածների նման, որպեսզի նրանց հպարտությունը, որ Մարդեղության խորհրդի դիմաց նախընտրեց իր ներքին համոզմունքն ավելի, քան հավատարմությունը, խոյանա Նրա մարդկային բնության դեմ, և միաժամանակ՝ ներքուստ ապշի Նրա աստվածային բնության շողարձակ լույսի դիմաց։ [...]

 

(*) Բառացի՝ «իրենց ներսը մերժում էր», «ներս» ասելով հասկանալով թերևս հոգին, կամ միտքը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։