« ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՈՒՐ, ՈՐ ԿՈՐՉԵՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՈՒՐ, ՈՐ ԿՈՐՉԵՄ »

Սբ. Գրիգոր Մեծ (մոտ 540-604). « Երկխոսություններ », Գիրք 11 (SC 212).

 

[...] «Ամենաճշմարտախոսներից վերցնում է խոսքը և տարեցներին զրկում է խելքից» (Հոբ 12, 20)։ Երբ քահանան չի անում այն բարիքը, որ քարոզում է, նրանից ետ է վերցվում խոսքի շնորհն ինքնին, որպեսզի քաջությունը չունենա ասելու այն, ինչը որ չի գործադրում, Մարգարեի խոսքի համաձայն. «Ամբարիշտին Աստված ասում է. "Ինչո՞ւ ես շարունակ կրկնում իմ վճիռները և բերանդ միշտ լի է իմ կտակարանով"» (Սղմ 50, 16)։ Այդտեղից էլ՝ այս աղերսանքը. «Բերանիցս երբեք մի՛ կտրիր ճշմարիտ խոսքը» (Սղմ 119, 43)։ Դա զգում է խորապես, արդարև. Ամենակարողն Աստված ճշմարտության խոսքը շնորհում է նրան, ով այն ապրում է, և վերցնում է նրանից, ով այն չի ապրում։ Հետևաբար նա, ով խնդրել է, որ իր բերանը դրանից երբեք զրկված չլինի, ի՞նչ է խնդրել, եթե ո՛չ՝ բարի գործերի շնորհը։ Նշանակում է բացահայտ կերպով ասել. Թույլ մի՛ տուր, որ ես կորչեմ բարի գործերից հեռու։ Սուրբ կյանքը կորցնելով՝ կորսված կլիներ իմ խոսքի ուղղամտությունը։

Շատ հաճախ նաև մի վարդապետ, որ աներեսությունն ունի ուսուցանելու այն, ինչը որ հոգ չի տանում գործադրելու, այլևս խոսքեր չի ունենում ասելու համար այն բարին, որի գործադրումն արհամարհել է, և ահա՛ նրանց, ում վարդապետն է, ուսուցանում է իր վարքի սխալները. Ամենակարող Աստծո արդար դատաստանի մասին՝ նա այլևս լեզու չունի ի ծառայություն բարու, ինքը, որ հրաժարվում է ապրել ըստ բարու. երկրային բարիքներին է միայն, որ իր հոգին սիրահարվել է, երկրային բարիքների մասին է միայն, որ այդուհետև նա կխոսի միշտ։ Ճշմարտությունը տակավին ասում է Ավետարանում. «Բերանը սրտի լիությունից է խոսում։ Լավ մարդն իր լավ գանձից լավ բաներ է դուրս հանում, մինչդեռ վատ մարդն իր վատ գանձից դուրս է հանում վատ բաներ» (Մտթ 12, 34֊35)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։