« ՎԱ՜Յ ՔԵԶ, ՔՈՐԱԶԻՆ, ՎԱ՜Յ ՔԵԶ, ԲԵԹՍԱԻԴԱ » – Գրադարան – Mashtoz.org

« ՎԱ՜Յ ՔԵԶ, ՔՈՐԱԶԻՆ, ՎԱ՜Յ ՔԵԶ, ԲԵԹՍԱԻԴԱ »

Սբ. Գրիգոր Մեծ Պապ (մոտ 540-604). « Երկխոսություններ », Գիրք 11 (SC 212).

 

[...] «Բազմացնում է ազգերին և նրանց թողնելու է, որ մեռնեն. երբ գլխիվայր շրջված են, նրանց կրկին ոտքի է կանգնեցնում ամբողջությամբ» (Հոբ 12, 23 ըստ Վուլգաթայի)։ Կարող ենք անշուշտ հասկանալ, որ Տերը բազմացնում է ազգերին, և թողնում է, որ մեռնեն, քանի որ Նա ամեն օր ծնվել է տալիս մահանալու սահմանված անհատներ, և ամբողջությամբ կրկին ոտքի է կանգնեցնելու գլխիվայր շրջված ազգերին, քանի որ հարություն են առնելու նրանք, ովքեր մեռել էին։

Այդուհանդերձ, այս խոսքերն ավելի լավ ենք հասկանում, եթե ընկալում ենք, թե դրանք ինչպե՛ս են կատարվում այդ ժողովուրդների հոգու մեջ։ Տերը բազմացնում է ազգերին և ավերելու է նրանց, որովհետև եթե նրանց թիվն ավելացնում է նրանց սերնդի արգասավորությամբ, նաև լքում է նրանց, եթե անհավատարիմ են գտնվում։ Բայց, երբ գլխիվայր շրջվում են, նրանց կրկին ամբողջությամբ ոտքի է կանգնեցնելու, որովհետև, ազգերը, որոնց չէր լքել անհավատարմության անկման մեջ, նրանց մի օր ետ վերադարձրեց հաստատուն հավատքի(1)։ Եվ երբ նրանց հոգևոր ամբողջականությունը վերականգնվեց, հին ժողովուրդը, որ թվում էր, թե հավատարիմ էր Աստծուն, սրտի մեջ հանդիմանված ու մերժված գտնվեց(2), այն աստիճան, որ, հավատքի մոլորության մեջ համոզված, ապստամբեց Նրա դեմ, Ում նախապես ավետել էր։

Գրվածքը շարունակում է. «Խարխափում են խավարի մեջ, առանց լույսի, նրանց արկածախնդրության է գնալ տալիս արբածների նման» (Հոբ 12, 24֊25 ըստ Վուլգաթայի)։ [...]

(1) Ի նկատի ունի Քրիստոնեության դարձի եկած հեթանոսներին։
(2) Ի նկատի ունի հրեաներին։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։