« ՇՈ՜ՒՏ, ԲԵՐԵ՛Ք ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԶԳԵՍՏԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՇՈ՜ՒՏ, ԲԵՐԵ՛Ք ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԶԳԵՍՏԸ »

Սբ. Գրիգոր Մեծ (մոտ 540-604). « Երկխոսություններ », Գիրք 12 (SC 212).

 

[...] «Մարդը, երբ մեռնում է, մերկացած ու սպառված՝ ի՞նչ է դառնում բնավ» (Հոբ 14, 10)։ Կա՞ մի մարդ առանց մեղքի։ Միայն մեկը. Նա, Ով աշխարհ եկավ՝ ծնվելով առանց մեղքի։ Եվ քանի որ մենք բոլորս շղթայված ենք մեղքի կողմից, բոլորս մահանում ենք արդարության միևնույն կորստի վիճակում. մերկացվել ենք անմեղության զգեստից, որը մեզ տրվել էր դրախտում, և մարմնի մահով, որը դրա հետևանքն է եղել, նաև սպառվել ենք։ [...]

Մեղավոր որդու այս մերկությունն է, որ հայրը կամեցել է ծածկել, և նրա վերադարձի օրն ասել է. «Շո՜ւտ, բերե՛ք ամենագեղեցիկ զգեստը» (Ղկս 15, 22)։ Այո՛, ամենագեղեցիկ զգեստը դա անմեղության զգեստն է, որը մարդն իր երջանկության համար ստացել է արարչության օրը, և որը, ի դժբախտություն իր, օձից խաբված՝ կորցրել է։

Այս մերկության դեմ՝ Գրությունը նաև ասում է. «Երանի՜ նրան, ով ուշադիր է և պահպանում է իր զգեստները, որպեսզի մերկ չշրջի» (Հյտ 16, 15)։ Պահպանում ենք մեր զգեստները, երբ հոգու մեջ պահպանում ենք անմեղության պատվիրանները. մեղքը թող որ մեզ մերկ ներկայացնի Դատավորին, վերադառնանք կորսված անմեղությանը, և ապաշխարությունը մեզ վերադարձնի մեր զգեստը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։