« ՋԱՆԱՆՔ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ ՄԻՆՉԵՎ ԱՍՏԾՈ ՍԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՋԱՆԱՆՔ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ ՄԻՆՉԵՎ ԱՍՏԾՈ ՍԵՐԸ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Կատարելության մասին », 7 (SC 54).

 

[...] Փրկչի նույն պատվիրանն է, որ կոչ է անում մեզ՝ ձգտել Հոր հետ նմանությանը. «Դուք, ուրեմն, կատարյալ եղեք այնպես, ինչպես որ կատարյալ է ձեր երկնավոր Հայրը» (Մտթ 5, 48)։

Բարու հանդեպ սերը ցածր աստիճաններում երբեմն ընդմիջվում է, երբ գաղջությունը, հագեցածությունը կամ հաճույքը թուլացնում են հոգու կորովը և աչքի առջևից կորցնել են տալիս – այդ պահին – դժոխքի երկյուղն ու ապագա երջանկության ցանկությունը։ Այդուամենայնիվ, սակայն, նման են աստիճանների՝ դեպի առաջընթացը, ուսանողության շրջան են։

Մոլությունից հեռանալուց հետո – սկզբում պատժի վախից կամ վարձատրության հույսից մղված – մեր համար անհնարին է դառնում անցնելը սիրո աստիճանին. «Սիրո մեջ երկյուղ չկա, ընդհակառակը՝ կատարյալ սերն հեռացնում է երկյուղը, քանի որ երկյուղը ենթադրում է պատիժ, և ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։ Մենք սիրում ենք, որովհետև Նա առաջինը սիրեց մեզ» (1Հվհ 4, 18֊19)։

Ճշմարիտ կատարելության բարձրանալու ա՛յլ ճանապարհ չկա. ինչպես որ Աստված առաջինը սիրեց մեզ, առանց ուրիշ որևէ նպատակ ունենալու, քան միայն՝ մեր փրկությունը, այդպես էլ մենք պետք է սիրենք Իրեն հանուն սիրո միայն։

Ջանանք, ուրեմն, լիակատար եռանդով, բարձրանալ երկյուղից հույսի, հույսից՝ Աստծո և առաքինությունների սիրույն։ Առաջադիմենք դեպի բարու հանդեպ սերը՝ հանուն հե՛նց բարու, և միշտ հավատարիմ մնանք նրան, որքան որ հնարավոր է մարդկային բնությանը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։