Իգնատիոս Լոյոլացու հեղինակած աղոթքներից – Գրադարան – Mashtoz.org

Իգնատիոս Լոյոլացու հեղինակած աղոթքներից

Քրիստոսի Հոգի, սրբացրո՜ւ ինձ:
Քրիստոսի Մարմին, փրկի՜ր ինձ:
Քրիստոսի Արյուն, արբեցրո՜ւ ինձ:
Քրիստոսի կողից հոսած Ջուր, լվա՜ ինձ։
Քրիստոսի Չարչարանքներ, զորացրե՜ք ինձ:
Ո՜վ բարի Հիսուս, լսի՜ր ինձ։
Քո վերքերի մեջ պատսպարի՜ր ինձ:
Թույլ մի՛ տուր, որ հեռանամ Քեզնից:
Չար թշնամուց պաշտպանի՜ր ինձ:
Մահվանս ժամին կանչի՜ր ինձ,
և հրամայի՜ր ինձ գալ Քո մոտ՝
Սրբերիդ հետ գովաբանելու համար Քեզ
հավիտյանս հավիտենից:
Ամեն։
 
***
 
Վերցրո՜ւ, ո՜վ Տեր, և ստացի՜ր
իմ ողջ ազատությունը,
իմ հիշողությունը,
իմ խելքն ու միտքը,
և իմ կամքն ամբողջ։
Ամեն ինչ, որ ունեմ
և տիրապետությանս ներքո է,
Դո՛ւ ես պարգևել ինձ դրանք,
և Քեզ, ո՜վ Տեր, դրանք ես վերադարձնում եմ։
Ամեն ինչ Քոնն է,
Դու ամեն ինչ տնօրինիր
Քո կամքի համաձայն։
Տո՜ւր ինձ միայն Քո սերն ու Քո շնորհը,
և այսքանն ինձ բավական է։
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։