Վենետիկ։ Քահանայական ձեռնադրությունը (1535-1537) – Գրադարան – Mashtoz.org

Վենետիկ։ Քահանայական ձեռնադրությունը (1535-1537)

1535 թվականին Իգնատիոսը ծանր կերպով հիվանդացավ։ Նա ստիպված էր լքել Փարիզը և վերադառնալ Իսպանիա։ Որոշ չափով ապաքինվելուց հետո, նա ոտքով գնաց Վենետիկ և այնտեղ հասավ 1535 թվականի վերջին։ Այստեղ, սպասելով ընկերներին, նա շարունակեց աստվածաբանության ուսումը։ Մյուսները Փարիզից ժամանեցին 1537 թվականի Հունվարի 18-ին։ Տարվա այդ եղանակին Վենետիկի ու Պաղեստինի միջև հաղորդակցություն չկար, և ավելի բարենպաստ օրերի ակնկալիքով՝ նրանք բոլորը որոշեցին աշխատել քաղաքի հիվանդանոցներում։ Այդ ժամանակ իրենց խմբին միացել էին ևս հինգ հոգի։ Ապա բոլորով մեկնում են Հռոմ և ներկայանում Ն.Ս. Պողոս Երրորդ Քահանայապետին։ Սրբազան Պապը գովում է նրանց նախաձեռնությունը և թույլատրում է քահանա ձեռնադրվել։ Վերադառնալով Վենետիկ, այդ նույն տարվա Հունիսի 24-ին, Առբեի եպիսկոպոսի ձեռամբ Իգնատիոսն ու իր ընկերները ձեռնադրվեցին քահանա։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։