Սրբադասումը (1622) – Գրադարան – Mashtoz.org

Սրբադասումը (1622)

Իգնատիոսի կենդանության օրոք արդեն բազմաթիվ հրաշքներ էին կատարվում նրա կողմից մատուցված Սուրբ Պատարագների ժամանակ. անհատական ու զանգվածային դիվահալածումներ, մեռած մանուկների վերակենդանացումներ, կույրերին տեսողության վերադարձ։ Սրբի մահից հետո էլ, հպվելով նրա մասունքներին, բազմաթիվ հիվանդներ առողջանում էին վայրկենական կերպով, և ապա վկայում, որ առողջանալուց առաջ զգացել էին, թե ինչպես էր իրենց ներսում, մի ներքին զգացողությամբ, տարածվում վարդի մի զմայլելի բույր։

Վկայությունների մանրակրկիտ քննությունից հետո, Իգնատիոս Լոյոլացին Հռոմի Սրբազան Քահանայապետ Գրիգոր Տասնհինգերորդ Պապի կողմից Ընդհանրական Եկեղեցու Սուրբ հռչակվեց 1622 թվականի Մարտի 12-ին, ևս երեք մեծագույն Սրբերի՝ Թերեզա Ավիլացու, Ֆրանսիսկո Դե Խավիերի և Ֆիլիպպո Ներիի հետ միասին։ Սբ. Իգնատիոս Լոյոլացու տարեկան ծիսական հիշատակումը կատարվում է Հուլիսի 31-ին՝ իր մահվան (հավիտենական կյանք մուտք գործելու) օրը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։