ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ԲԱՐԵԳՈՒԹ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ԲԱՐԵԳՈՒԹ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ

Պարգևի՜ր ինձ, ո՜վ բարեգութ Սիրտ Հիսուսի, Քո աստվածային սիրո շնորհը, «որպեսզի ընկերակցի ինձ և ղեկավարի գործելիս» (Իմ 9, 10), և ինձնում բնակվի հավիտյան: Այնպես արա՜, որ միշտ կամենամ և փափաքեմ այն, ինչն առավել հաճելի է Քեզ և ինչն առավել արժեքավոր է ըստ Քո գնահատման: Թող Քո կամքը իմը լինի, իսկ իմ կամքը թող միշտ հետևի Քո կամքին և կատարյալ կերպով ներդաշնակվի նրա հետ: Թող Քո հետ մեկ կամեցողություն և մեկ մերժում ունենամ. թող կամենամ այն, ինչ կամենում ես Դու, և մերժեմ այն, ինչ մերժում ես Դու: Տո՜ւր, որ մեռնեմ աշխարհային բոլոր իրողությունների համար, տո՜ւր, որ սիրեմ այս աշխարհում մոռացված ու անտեսված լինելը ի սեր Քո: Շնորհի՜ր, ի վեր՝ քան բոլոր փափագները, հանգստանալ Քեզնում և Քեզնում խաղաղեցնել սիրտս: Դու ես սրտի իրական անդորրը, Դու ես միակ հանգիստը: Քեզնից դուրս՝ ամեն բան ծանրություն է ու խռովք: «Եվ ընդմեջ այս խաղաղության», այսինքն՝ Քո Սուրբ Սրտի ողորմած սիրո մեջ, որ միակ և գերագույն և հավիտենական Բարիքն է, «քուն կմտնեմ և կհանգստանամ» (Սղմ 4, 9):

Ամեն։

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։