ՍԻՐԱՎԱՌ ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ՍԻՐԱՎԱՌ ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ

Տեր իմ և Աստված իմ Հիսուս, Դու ես իմ միակ գանձը, Դու և Քո Սուրբ Սրտի սերը: Ո՞վ եմ ես, որ համարձակվում եմ խոսել Քո հետ: Ամենահետինն եմ ծառաներիդ մեջ, և դե՛ռ ավելի խեղճ ու թշվառ՝ քան որքան գիտեմ կամ կարողանում եմ ասել: Հիշի՜ր, ուրեմն, Տեր իմ, որ ոչինչ եմ ես, արժեքավոր ոչինչ չունեմ և ընդունակ չեմ ոչ մի բարեգործության: Դու ես միակ բարին, արդարն ու սուրբը: Դու ես ամենակարողը, բաշխողը բոլոր շնորհների ու ձիրքերի, և բարության ձգտողներին կատարելության հասցնողը: Արդ, հիշի՜ր ողորմություններդ, Տե՜ր, և Սուրբ Սրտիդ սիրով ճոխացրո՜ւ իմ այս խեղճ սիրտս շնորհներիդ զեղմամբ, Դու՝ որ չես կամենում կորուստը Քո արարածների:

Ես ինչպե՞ս կկարողանամ կրել այս թշվառ աքսորը, եթե Սուրբ Սրտիդ ողորմությունն ու շնորհը չզորացնեն ինձ ու չմխիթարեն: Տեր իմ, մի՛ թաքցրու ինձնից հայացքդ, մի՛ հետաձգիր այնքա՜ն սպասված այցելությունդ. Սուրբ Սիրտդ թող զովացնի հոգիս մխիթարությանդ ցողով, որպեսզի Քեզնից զրկվելով՝ անջրդի հող չդառնա այն: Տեր իմ, կամենում եմ կատարել Քո կամքը, կրթի՛ր ինձ: Ասա՛, ինչպե՞ս կարող եմ վարել կյանք մի խոնարհ ու Քեզ հաճելի: Որովհետև Դու ես ակունքն իմաստության, միայն Դու ես ճանաչում ինձ ամենայն ճշգրտությամբ: Աշխարհի ստեղծումից և իմ իսկ աշխարհ գալուց առաջ արդեն ճանաչում էիր ինձ:

Ամեն։

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։