ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՑՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՑ – Գրադարան – Mashtoz.org

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՑՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՑ

Ո՜վ քաղցր Հիսուս, թող օրհնի՜ ինձ Քո ամենասուրբ հոգին, թող օրհնի՜ ինձ Քո աստվածությունը, թող օրհնի՜ ինձ Քո ամենասուրբ մարդկությունը, թող օրհնի՜ ինձ Քո Սուրբ Սիրտը։

Զգացրո՜ւ ինձ Քո օրհնության արդյունքները, եռանդուն դարձրու ինձ Քո Սուրբ Սրտի սիրո մեջ, և արթուն՝ երկյուղիդ մեջ։

Շնորհի՜ր ինձ հաճելի լինել Քեզ հոգուս խոնարհությամբ, սրտիս մաքրությամբ, զգայարաններիս հավատարիմ պաշտպանությամբ, հեզաբարո համբերությամբ, հաստատուն հավատքով, զորավոր հույսով, կատարյալ սիրով։

Քո Սուրբ Սրտի օրհնությամբ՝ սրտիս փշերը թող որ խաղաղության, սրբության ու սիրո ծաղիկներ բողբոջեն, որպես Աստծուց օրհնված պարտեզ։

Ո՜վ Հիսուս իմ, Քո Սուրբ Սրտի սերը թող որ միշտ իմ հետ լինի, իսկ իմ սիրտը՝ Քո հետ, օրհնելու Քեզ կյանքի ու մահվան մեջ։

Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։