« ԱՄԵՆԱԿԱԼԸ ԱՊՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՑԻ ՄԵՋ: ՈՎ ԿԱՄԵՆՈՒՄ Է, ԿԱՐՈՂ Է ՄՈՏԵՆԱԼ ԵՎ ՈՒՏԵԼ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՄԵՆԱԿԱԼԸ ԱՊՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՑԻ ՄԵՋ: ՈՎ ԿԱՄԵՆՈՒՄ Է, ԿԱՐՈՂ Է ՄՈՏԵՆԱԼ ԵՎ ՈՒՏԵԼ »

ԲԱՂԱՅ, Նոր եկեղեցու օծման կապակցությամբ, 21-22; 31-34; 40-42 (Bickell I, pp. 77-82).
 
 
[...] Երբ երեք հոգի հավաքվում են Քո Անունով, նրանք արդեն իսկ եկեղեցի են կազմում:
Հայի՛ր հազարավորներին, որոնք հավաքվել են այստեղ. նրանց սրտերը պատրաստել էին մի սրբավայր, նախքան մեր ձեռքերը այն կկառուցեին ի փառս Քո Անվան: Թող որ քարեղեն տաճարը նույնքան գեղեցիկ լինի, որքան ներքին տաճարն է: Հաճի՛ր փչել Քո շունչը հավասարապես մեկի և մյուսի վրա: Մեր սրտերը, այդ քարերի նման, իրենց վրա արձանագրված կրում են Քո Անունը: [...]
Աստված ստեղծեց մարդուն, որպեսզի մարդը ստեղծագործի Իր համար: Թող օրհնյալ լինի Իր գթությունը, որ այսքա՜ն սիրեց մեզ:
Նա անսահմանափակ է, մենք՝ սահմանափակ: Նա կառուցում է աշխարհը մեր համար: Մենք Իր համար կառուցում ենք մի տուն: Գեղեցիկ է սա, որ մարդը կարողանում է օթևան կառուցել Նրա համար, ով ամենուր ներկա է: [...]
Նա քնքշանքով բնակվում է մեր մեջ: Նա մեզ ձգում է սիրո զոդերի մեջ: Մնում է մեր մեջ և մեզ կանչում է, որպեսզի երկնքի ճանապարհը բռնենք, բնակվելու համար Իր հետ: [...]
Աստված եկավ մարդկանց մեջ, որպեսզի մարդիկ հանդիպեն Իրեն:
Քե՛զ երկնքի արքայությունը, մե՛զ Քո տունը: [...] Քահանան այնտեղ Քո Անունով ընծայում է հացը, և Դու բոլորին որպես սնունդ բաշխում ես Քո մարմինը: [...]
Քո երկինքը չափազանց բարձր է, որպեսզի կարողանանք հասնել այնտեղ: Բայց ահա՛ Դու գալիս ես մեր մոտ, եկեղեցու մեջ, որն այսքա՜ն մոտիկ է:
Քո գահը հանգչում է բոցերի վրա. ո՞վ կհամարձակվի մերձենալ:
Բայց Ամենակալը ապրում և բնակվում է հացի մեջ: Ով կամենում է, կարող է մոտենալ և ուտել: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։