ՍԲ. ԱՄԵԴԵՈՒՍ ԼՈԶԱՆՆԱՑԻ. « ԽՈՆԱՐՀ ԿՈՒՅՍԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ՓԱՌՔԻ ԳԱՀԸ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԱՄԵԴԵՈՒՍ ԼՈԶԱՆՆԱՑԻ. « ԽՈՆԱՐՀ ԿՈՒՅՍԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ ՓԱՌՔԻ ԳԱՀԸ »

Սբ. Ամեդեուս Լոզաննացի (1108-1159). « Բարոյական քարոզներ », 8 (SC 72).

 

[...] Հարգանքի անդադար մատուցմամբ պատվենք Երկնքի Թագուհուն, Կյանքի Մորը, ողորմության Աղբյուրին, որ առատ է հոգու վայելքներով և սերտորեն միացած է իր Սիրելիին, և գովաբանենք նրան, որքան էլ որ անբավարար կարող է լինել մեր գովաբանությունը։ [...]

Դրախտի բոլոր ծառերից ավելի վեր խոյացած և ամենաբարձր լեռների ամենավերին գագաթներից առավել պանծացված, նա անհավատալի վեհությամբ ներթափանցել է երկնքի մեջ, երկնային նվիրապետությունների ձեռքով տարված և կույսերի պարով շրջապատված։ [...]

Երանելի են, Տե՜ր, նրանք, որ բնակվում են Քո տանը։ Հավիտյանս հավիտենից գովաբանելու են Քեզ (հմմտ. Սղմ 83, 5)։ Քո մեջ գովաբանվելու է նաև, ո՛չ թե Եվան, որ թույնը թափեց, այլ՝ Մարիամը, որ կյանքը տվեց, որ մայր և սնող է բոլորի, կյանքը՝ կյանք ունեցողների։ Քո մեջ գովաբանվելու է Քո Մայրը։

Թող որ լսեն հեզերը և ուրախ լինեն (հմմտ. Սղմ 34, 3)։ [...] Խոնարհ Կույսը բարձրանում է, թագադրված, մինչև փառքի գահը. թող որ լսեն խոնարհները և ուրախ լինեն։ Առաջինը թող որ գահավիժի անդունդի խորքը, նա, որ բարձրացրել էր իրեն մեծ հավակնոտությամբ։ Մարիամը դասվել է ողջակեզների մեջ, անմնացորդ կերպով տրվելով շնորհի լիությանը։ Ամբողջովին երանելի Կույսն, ուստի, եզակի՝ իր աննման արժանիքի մեջ, կանգնած է Արարչի դիմաց(*) և իր հզոր աղոթքով միշտ բարեխոսում է մեզ ի նպաստ։ [...]

Փայլելու է իր ողջ պայծառությամբ, նա, որի կուսական արգանդը, իբրև դուռ կնքված, աշխարհում փայլել տվեց Փառքի Թագավորին՝ Աստծուն։ [...]

 

(*) Բառացի՝ ներկայության։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։