« ՄԱՐԴԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՈՐՊԵՍ ԱՆԵՂԾԱՆԵԼԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԱՐԴԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՈՐՊԵՍ ԱՆԵՂԾԱՆԵԼԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Քարոզներ Երգ Երգոցի մասին, 2 (PG 44, 805C-807A).
 
 
[...] Իմացիր, թե Արարիչդ ինչպե՛ս փառավորեց քեզ ուրիշ որևէ արարածից ավելի:
Երկինքը չէ, որ Աստծո պատկերն է, ո՛չ էլ լուսինը, ո՛չ էլ արևը, ո՛չ էլ աստղերի գեղեցկությունը, ո՛չ էլ ուրիշ որևիցէ մի բան, որ հնարավոր է տեսնել արարչության մեջ: Միայն դու ես ստեղծվել որպես պատկերն Իրականության, որ գերազանցում է որևէ իմացականության. ստեղծվել ես որպես անեղծանելի Գեղեցկության նմանություն, որպես ճշմարիտ Աստվածության դրոշմ, որպես Երանության ընդունարան, որպես ճշմարիտ Լույսի կնիք: Երբ դու շրջվում ես Նրա կողմը, դու դառնում ես այն, ինչ որ Նա Ինքն է: [...]
Արարածների մեջ չկա այսքա՜ն մեծ ոչինչ, որ կարողանա համեմատվել քո մեծությանը: Աստված ամբողջ երկինքը կարող է չափել Իր ձեռքի ափով: Երկիրն ու ծովը փակված են Իր ձեռքի ափում:
Եվ սակայն, Նա, որ այսքա՜ն մեծ է և ամբողջ արարչությունը պարփակում է Իր ձեռքի ափում, դու ընդունակ ես պարունակելու Նրան, Նա բնակվում է քո մեջ և նեղ ու անձուկ չի համարում շարժվելը քո էության ներսում, Նա, որ ասում է. «Բնակվելու եմ նրանց մեջ և քայլելու եմ նրանց հետ» (2Կր 6, 16): [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։