« ՓԵՍԱՅԻ ԲՈՒՅՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՓԵՍԱՅԻ ԲՈՒՅՐԸ »

Սբ. Գրիգոր Նյուսացի (մոտ 335-395). « Նարդոսի բուրմունքը ».

 

[...] Տարբեր ու զանազան բույսերի բուրումնավետ ու ներդաշնակ ամբողջությունը, յուրաքանչյուրն իր ինքնատիպ բուրմունքով, կազմում է մի անուշահոտ օծանելիք, որի բաղադրությանը տրվում է նարդոս անունը, անուն, որ վերցված է նրա պատրաստման մեջ գործածվող բույսերից մեկից։ Նրա կողմից, ով տիրապետում է մաքրագործված զգացողության, բոլոր այս ինքնատիպ բույսերի ամբողջության կողմից տարածվող բուրմունքը ընկալվում է որպես Ինքնին Փեսայի անուշահոտ բուրմունքը։ [...]

Եվ եթե Ավետարանի նարդոսը ինչ որ կերպ նման է [Երգ Երգոցի] Հարսի բուրմունքին, այն բանից, որ գրեցինք, կարելի է եզրակացնել, եթե կամենում ենք, որ այն «ազնիվ նարդոսն» էր, «շատ թանկարժեք» (Հվհ 12, 3), որ հեղվեց Տիրոջ գլխի վրա և ամբողջ տունն իր բուրմունքով լցրեց։

Թերևս, իրոք, այդ բուրմունքը տարբեր չէր այն մյուսից, որը Հարսին տալիս է Փեսայի բույրը։ Ավետարանում այն հեղվում է Տիրոջ վրա և անուշահոտությամբ է լցնում այն տունը, ուր կատարվել էր ընթրիքը։ Այստեղ էլ, ինձ թվում է, որ կինն այս օծանելիքով կանխավ իմաստավորել էր, մարգարեական ինչ որ մի ներշնչմամբ, Տիրոջ մահվան խորհուրդը, ինչպես որ Ինքն իսկ հայտնում է՝ ասելով. «Թույլ տուր նրան, որպեսզի այն պահի իմ թաղման օրվա համար»։ Եվ ուսուցանում է մեզ, որ անուշահոտությամբ լցված տունը նշանակում է ողջ աշխարհն ու ամբողջ երկիրը, երբ ասում է. «Ուր որ քարոզվի այս ավետարանը, ամբողջ աշխարհում, կպատմվի նաև այն, ինչ նա արեց, իր հիշատակի համար» (Մտթ 26, 12֊13)։

Ինչպես Երգ Երգոցում նարդոսը Հարսին տալիս է Փեսայի բույրը, այնպես էլ Ավետարանում Քրիստոսի անուշ բույրը հաղորդվում է Եկեղեցու ողջ մարմնին, ամբողջ երկրի վրա և համայն աշխարհում. այն բույրը, որն այն ժամանակ լցրել էր [ընթրիքի] տունը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։