« ՆԵՏԱՁԻԳԸ ՍԵՐՆ Է: ՍԵՐՆ ԱՍՏՎԱԾ ԻՆՔՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ՆԵՏԱՁԻԳԸ ՍԵՐՆ Է: ՍԵՐՆ ԱՍՏՎԱԾ ԻՆՔՆ Է »

ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Քարոզներ Երգ Երգոցի մասին, 4 (PG 44, 852A-B).
 
 
[...] Հարսն ասում է. «Խոցված եմ սիրով» (Երգ 2, 5): Այս խոսքով նա մատնանշում է նետը, որը խորաթափանց մխրճվում է սրտի մեջ: Նետաձիգը սերն է: Արդ, սերն Աստված Ինքն է, [...] Աստված, որ արձակում է Իր ընտրյալ նետը՝ Իր Միածին Որդին, սլաքի երեք սրածայր անկյունները կենարար Հոգիով թրջելուց հետո: Արդ, սլաքը հավատքն է, որը նրա մեջ, ում մեջ որ խրվում է, մտցնում է ո՛չ միայն նետը, այլ նաև նետաձիգին նրա հետ, Տիրոջ խոսքի համաձայն. «Հայրը և ես մեկ ենք, և կգանք նրա մոտ, և նրա մոտ կբնակվենք» (Հվհ 14, 23): Այսպես է, որ հոգին, աստվածային վերամբարձումներով վեր բարձրացվելով, իր մեջ տեսնում է սիրո քաղցր նետը, որով խոցվել է, և իր խոցմամբ պարծենում է, ասելով. «Խոցված եմ սիրով»: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։