Ներածություն – Գրադարան – Mashtoz.org

Ներածություն

Ըստ Կաթոլիկ (Ընդհանրական) Եկեղեցու Քրիստոնեականի[1], Ամենասուրբ Հաղորդությունն անչափ կարևոր է քրիստոնյաների կյանքի համար. այն «Քրիստոնեական կյանքի աղբյուրն ու գագաթնակետն է» (ԿԵՔ 1324)։

Բայց ո՛չ միայն բացահայտ աթեիստները կամ Եկեղեցու քննադատներն են ժխտում Քրիստոսի իրական ներկայությունը Ամենասուրբ Հաղորդության մեջ: Կան նաև տարբեր դավանանքների պատկանող բազմաթիվ քրիստոնյաներ, ովքեր չեն հավատում կամ կասկածում են Ամենասուրբ Հաղորդության մեջ Քրիստոսի իրական ներկայությանը։

Եվ իհարկե, որպես դրա բնականոն հետևանք, երբ տվյալ մարդը չի հավատում, որ Քրիստոսն իսկապես ներկա է Ամենասուրբ Հաղորդության մեջ, ապա ավելի քիչ մոտիվացված է լինում Նրան պարբերաբար ընդունելու: Այսպիսով, այս հոդվածի նպատակն է օգնել կաթոլիկներին և ո՛չ կաթոլիկներին՝ ավելի լավ հասկանալու Ամենասուրբ Հաղորդությունը, որպեսզի կարողանան մերձենալ Քրիստոսին այդ վեհ Խորհրդի միջոցով:

[1] Համառոտ՝ ԿԵՔ։ Այսպես է կոչվում Կաթոլիկ Եկեղեցու քրիստոնեական դասավանդման պաշտոնական հատորը՝ Կատեխիզմը, որի անվանումը սերում է հունարեն « κατήχησις - կատեխեսիս » եզրից, որ նշանակում է «ուսուցում կենդանի ձայնով»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։