« ՁԵՐ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՄԲ ԿՓՐԿԵՔ ՁԵՐ ՀՈԳԻՆԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՁԵՐ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՄԲ ԿՓՐԿԵՔ ՁԵՐ ՀՈԳԻՆԵՐԸ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « Ճառեր », 306.

 

[...] Ոզո՞ւմ ես հասնել կյանքին, որտեղ ընդմիշտ ապահով կլինես սխալներից։ Ո՞վ դա չէր ուզենա։ [...] Բոլորս ենք ուզում կյանքն ու ճշմարտությունը։ Բայց ինչպե՞ս ենք հասնում այնտեղ։ Ո՞ր ճանապարհին պետք է հետևենք։ Անշուշտ, ճամփորդության ավարտին չենք, բայց արդեն իսկ տեսնում ենք այն, [...] փափագում ենք կյանքն ու ճշմարտությունը։ Քրիստոսն է, որ երկուսն էլ է։ Ինչպե՞ս ենք հասնում այնտեղ։ «Ես եմ ճանապարհը», ասում է։ Ո՞ւր հասնել։ «Ես եմ ճշմարտությունն ու կյանքը» (Հվհ 14, 6)։

Սա այն է, ինչը որ մարտիրոսները սիրեցին. սրա համար է, որ գնացին ներկա ու վաղանցուկ բարիքների սիրուց անդին։ Մի՛ զարմացեք նրանց քաջության համար. նրանց մեջ սերն էր, որ հաղթում էր տառապանքին։ [...] Քայլենք նրանց հետքերով, աչքներս սևեռած Նրա վրա, Ով նրանց Առաջնորդն է և մերը. եթե ուզում ենք հասնել մի այսքա՜ն մեծ երջանկության, չվախենանք անցնել դժվարին արահետներով։ Նա, Ով խոստացել է, ճշմարտախոս է. հավատարիմ է, չի կարող խաբել մեզ։ [...] Ինչո՞ւ պետք է վախենանք տառապանքի ու նեղության դժնդակ ճանապարհներից։ Փրկիչն Ինքը անցել է դրանցով։

Դու պատասխանում ես. «Բայց Ինքը Փրկիչն էր»։ Իմացած եղեք, որ Առաքյալներն էլ են անցել դրանցով։ Դուք կասեք. «Իրենք Առաքյալներն էին»։ Գիտե՛մ։ Մի՛ մոռացիր, որ քո նման բազմաթիվ մարդիկ են անցել [...], նաև կանայք են անցել [...], երեխաներ, նաև երիտասարդներ են անցել։ Ինչպե՞ս կարող է այս ճանապարհը – որ բազմաթիվ մարդիկ, դրանով անցնելով, հարթեցրել են – դեռ դժվարին լինել։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։