« ՏՈ՜ՒՐ ԻՆՁ ՔԵԶ ՓՆՏՐԵԼՈՒ ՈՒԺԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏՈ՜ՒՐ ԻՆՁ ՔԵԶ ՓՆՏՐԵԼՈՒ ՈՒԺԸ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « Երրորդության մասին », XXVIII, 51.
 
 
[...] Ո՜վ Տեր, Աստված մեր, հավատում ենք Քեզ,
Հորդ, Որդուդ և Սուրբ Հոգուդ։ [...]
Որքան որ կարողացա,
որքան որ ինձ կարողություն տվեցիր դրա համար,
փնտրեցի Քեզ,
ցանկացա տեսնել այն, ինչին որ հավատում եմ,
շա՜տ մտածեցի ու աշխատեցի։
Ո՜վ Տեր, Աստված իմ, իմ միակ հույս,
պարգևիր ինձ շնորհը, որ երբեք չդադարեմ փնտրել Քեզ,
այնպես արա՛, որ միշտ հրավառ սրտով փնտրեմ Քո Դեմքը։
Տո՜ւր ինձ Քեզ փնտրելու ուժը,
Դու, որ շնորհեցիր ինձ գտնել Քեզ,
որ ինձ միշտ ավելի տվեցիր
Քեզ գտնելու հույսը։
Քո առջև է իմ հաստատակամությունը և իմ տկարությունը.
պահպանի՜ր առաջինը և դարմանի՜ր երկրորդը.
Քո առջև է իմ ուժը և իմ անգիտությունը։
Այնտեղ, որտեղ բացել ես իմ առաջ, ընդունի՜ր իմ գալուստը.
այնտեղ, որտեղ փակել ես իմ առաջ, բացի՜ր, երբ կանչում եմ.
այնպե՛ս արա՜, որ հիշեմ Քեզ,
որ հասկանամ Քեզ,
որ սիրեմ Քեզ։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։