ԱՂՈԹՔ ԽՆԿԱՐԿՈՒԹՅԱՆ (գրաբար և աշխարհաբար) – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ԽՆԿԱՐԿՈՒԹՅԱՆ (գրաբար և աշխարհաբար)

Գրաբար
 
Խունկ մատուցանեմ առաջի Քո, Քրիստոս, բուրումն հոգեւորական: Ընկա՛լ ի սուրբ, յերկնային եւ յիմանալի Քո մատուցարանդ՝ ի հոտ անուշից: Առաքեա՛ առ մեզ փոխարէն զշնորհս եւ զպարգեւս Հոգւոյդ Սրբոյ: Եւ Քեզ մատուցանեմք զփառս ընդ Հօր եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
 
Աշխարհաբար
 
Խունկ եմ մատուցում Քո առաջ, Քրիստո՜ս, որպես հոգևոր բուրմունք: Ընդունիր սուրբ, երկնային և իմանալի խորանիդ վրա: Փոխարենն առաքիր մեզ Սուրբ Հոգուդ շնորհներն ու պարգևները: Եվ Քեզ մատուցում ենք փա՜ռք, Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։