Սուրբ Պատարագի ծեսը – Գրադարան – Mashtoz.org

Սուրբ Պատարագի ծեսը

Սուրբ Պատարագի ծիսակատարությունը բաժանվում է երկու հիմնական մասերի. Խոսքի Պաշտամունքը (որ հնում կոչվում էր նաև Երախայից Պատարագ, որովհետև Պատարագի այդ մասին կարող էին մասնակցել նաև տակավին չմկրտված նորադարձները) և Բուն Պատարագը, որոնք իրենց հերթին բաժանվում են մի քանի ենթամասերի, որոնք սակայն այնքա՜ն սերտորեն միավորված ու փոխկապակցված են, որ միասին կազմում են պաշտամունքային մեկ և միակ արարք: Սուրբ Պատարագի ժամանակ, արդարև, քրիստոնյաներին տրվում է և՛ «Աստծո Խոսքի ընթրիքը», և՛ «Քրիստոսի Մարմնի ընթրիքը», և հավատավորները ստանում են սնունդ և կազդուրում իրենց ողջ էության՝ և՛ մտքի ու մարմնի, և՛ սրտի ու հոգու համար:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։