ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ – Գրադարան – Mashtoz.org

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Գոհաբանական Սուրբ Պատարագի ժամանակ ծիսակատարվում է Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը, որը Հիսուս Քրիստոսի կողմից հաստատվել է Վերջին Ընթրիքի ժամանակ, Իր չարչարանքների և Խաչի վրա գամված մահվան նախօրեին: Աստվածաբանական եզրաբանության մեջ կոչվում է նաև «Էուխարիստի՛ա», հունարեն « εὐχαριστέω » բառից, որ նշանակում է «շնորհակալություն», «երախտագիտություն», «գոհություն եմ հայտնում», որից էլ իր հերթին սերում է հայերեն «Գոհություն» կամ «Գոհաբանական Պատարագ» անվանումը: Նոր Կտակարանում Ամենասուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը պատմվում է չորս աղբյուրներում. Մատթեոս 26, 26-28; Մարկոս 14, 22-24; Ղուկաս 22, 19-20; 1 Կորնթացիներին 11, 23-26:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։