ԱՎԱՐՏԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՄ (գրաբար)
-
01
-
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
ՔԱՀԱՆԱՅՆ
ապա համբուրեալ զՍեղանն եւ տարածեալ զձեռս՝
ասասցէ ի ձայն.
Որ օրհնես զայնոսիկ, որք օրհնեն զՔեզ, Տէր, եւ սուրբ առնես զյուսացեալսն ի Քեզ:
Սպասաւորն. – Օրհնեալ է Աստուած:
Քահանայն. – Կեցո՛ զժողովուրդս Քո, եւ օրհնեա՛ զժառանգութիւնս Քո: Զլրումն Եկեղեցւոյ Քո պահեա՛:
Սպասաւորն. – Ամէն:
Քահանայն. – Սրբեա՛ զսոսա, որք ողջունեցին սիրով զվայելչութիւն Տան Քո: Դու զմեզ փառաւորեա՛ աստուածային զօրութեամբ Քով. եւ մի՛ թողուր զյուսացեալքս ի Քեզ:
Սպասաւորն. – Ամէն:
Քահանայն. – Զխաղաղութիւն Քո պարգեւեա՛ ամենայն աշխարհի, եկեղեցեաց, քահանայից, թագաւորաց քրիստոնէից, եւ զինուորեալ մանկանց նոցա, եւ ամենայն ժողովրդեանս:
Սպասաւորն. – Ամէն:
Քահանայն. – Զի ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալ առ ի Քէն, որ ես Հայր լուսոյ: Եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:
ՍՊԱՍԱՒՈՐՆ
Ամէն:
Եղիցի անուն Տեառն օրհնեալ, յայսմհետէ մինչեւ յաւիտեան:
Եղիցի անուն Տեառն օրհնեալ, յայսմհետէ մինչեւ յաւիտեան:
Եւ եղիցի անուն Տեառն օրհնեալ, յայսմհետէ մինչեւ յաւիտեան:
ՔԱՀԱՆԱՅՆ
Կատարումն Օրինաց եւ Մարգարէից՝ Դու ես, Քրիստոս Աստուած Փրկիչ մեր: Որ լցեր զամենայն հայրակամ տնօրէնութիւնս Քո, լցո՛ եւ զմեզ Հոգւովդ Քով Սրբով:
ՍՊԱՍԱՒՈՐՆ
Սուրբ Խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց, եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ:
Ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
ՔԱՀԱՆԱՅՆ
Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահպանեա՛ զժողովուրդս Քո ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական Խաչիւդ Քով ի խաղաղութեան: Փրկեա՛ յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն: Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:
ՍՊԱՍԱՒՈՐՆ
Օրհնեցից զՏէր յամենայն ժամ, յամենայն ժամ օրհնութիւն Նորա ի բերան իմ:
ՔԱՀԱՆԱՅՆ
խաչակնքեսցէ զժողովուրդն՝ ասելով.
Օրհնեալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթա՛յք խաղաղութեամբ, եւ Տէր եղիցի ընդ ձեզ՝ ընդ ամենեսեան. Ամէն:
յետ արձակման Պատարագին՝ համբուրեսցէ զՍեղանն,
ասելով ի ցած.
Տէր Աստուած, Յիսուս Քրիստոս, ողորմեա՛ ինձ:
եւ մտեալ յաւանդատունն՝ մերկանայ ի զգեստուցն,
գայ առաջի Սեղանոյն, երկրպագէ երիցս,
եւ գնայ խաղաղութեամբ։