Ամենասուրբ Հաղորդության անունները – Գրադարան – Mashtoz.org

Ամենասուրբ Հաղորդության անունները

Ամենասուրբ Հաղորդությունը, Եկեղեցում կենտրոնական և հիմնարար կարևորություն ունենալով, Քրիստոնեության գոյության երկու հազար տարիների ընթացքում միշտ ենթակա է եղել աստվածաբանական, ծիսական և վարդապետական խորհրդածությունների, որոնց մեջ, հոգևոր տեսանկյունից դիտված, անվանվել է տարբեր անուններով, որոնք այլևս մաս են կազմում եկեղեցական ավանդությանը: Այստեղ ներկայացնում ենք դրանցից ամենատարածվածները.

Գառն Աստծո, Զոհաբերված Գառն, Գոհաբանական Ընթրիք (կամ Խնջույք), Զատկական Ընթրիք, Սրբազան Խնջույք, Տերունական Ընթրիք, Հրեշտակների Կերակուր, Գոհաբանական Հաղորդություն, Միստիկ Հաղորդություն, Փրկչի Մարմին, Տիրոջ Մարմին, Հիսուս Քրիստոսի Մարմին, Աստվածային Գոհաբանություն, Աստվածային Ներկայություն, Գոհաբանական Ընծա, Հավիտենական Կյանքի Դեղ, Անմահության Դեղ, Մեղքերի Թողության Դեղ, Քրիստոնեական Կյանքի Ակունք և Գագաթնակետ, Հացի Բեկում, Հիսուս Նշխար, Հավիտենական Կյանքի Մանանա, Զոհաբերության Հիշատակ, Փրկչի Հիշատակ, Խաչի Հիշատակ, Զատկական Հիշատակություն, Փրկության Հիշատակություն, Զոհաբերության Խորհուրդ, Գոհաբանական Խորհուրդ, Երկնքի Հաց, Հրեշտակների Հաց, Ճանապարհի Հաց, Կյանքի Հաց, Տիրոջ Ներկայություն, Գոհաբանական Ներկայություն, Իրական Ներկայություն, Ճշմարիտ Ներկայություն, Քրիստոսի Իրական Ներկայություն, Արքայության Խորհուրդ, Սիրո Խորհուրդ, Փրկության Խորհուրդ, Հարության Խորհուրդ, Խորանի Խորհուրդ, Հաղորդության Խորհուրդ, Միության Խորհուրդ, Խորանի Զոհ, Քրիստոսի Զոհ, Փրկության Արյուն, Սրբազնասուրբ Խորհուրդ, Սուրբ Զոհ, Դեպի Հավիտենական Կյանք Ուղղված Քայլքի Թոշակ, և այլն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։