ՍՐԲԱՍԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (գրաբար)
-
01
-
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
ՍՐԲԱՍԱՑՈՒԹԻՒՆՔ
ԾՆՆԴԵԱՆ, ԱՒԵՏԵԱՑ, ՎԱՐԴԱՎԱՌԻ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ
Բազմութիւնք հրեշտակաց եւ զօրաց երկնաւորաց իջեալ ի յերկնից ընդ Միածին Թագաւորին, որք երգէին եւ ասէին. «Սա է Որդին Աստուծոյ»: Ամենեքեան ասասցուք. «Ուրախ լերուք, երկինք, եւ ցնծասցեն հիմունք աշխարհի, զի Աստուածն յաւիտենական ի յերկրի երեւեցաւ եւ ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցէ զանձինս մեր»:
ՄԵԾԻ ՀԻՆԳՇԱԲԱԹԻ
Որ ի վերայ նստիս ի կառս հրանիւթս քառակերպեանս, անճառելի Բանդ Աստուած, այսօր իջեալ ի յերկնայնոցն վասն Քո արարածոցս՝ յանձն առեր բազմիլ ընդ աշակերտսն: Եւ Սերովբէքն եւ Քերովբէքն հիացեալ զարմանային, եւ Պետութիւնք վերին զօրացն սքանչացեալ աղաղակէին, ասելով. «Սուրբ, սուրբ, սուրբ, Տէր զօրութեանց»:
ՅԻՆԱՆՑ ԵՒ ԽԱՉԻ
Ո՞վ է որպէս Տէր Աստուած մեր. խաչեցաւ վասն մեր, թաղեցաւ եւ յարեաւ. հաւատարիմ եղեւ յաշխարհի եւ համբարձաւ փառօք: Եկա՛յք, ժողովուրդք, զօրհնութիւն ընդ հրեշտակս երգեսցուք Նմա, ասելով. «Սուրբ, սուրբ, սուրբ ես, Տէր Աստուած մեր»:
ԿԻՒՐԱԿԷԻՑ, ԵԿԵՂԵՑՒՈՅ, ՀՐԵՇՏԱԿԱՑ
Հրեշտակային կարգաւորութեամբ լցեր, Աստուած, զՔո Սուրբ զԵկեղեցի: Հազարք հազարաց Հրեշտակապետք կան առաջի Քո, եւ բիւրք բիւրոց Հրեշտակք պաշտեն զՔեզ, Տէր. եւ ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ. «Սուրբ, սուրբ, սուրբ, Տէր զօրութեանց»:
ՊԱՀՈՑ ԵՒ ՆՆՋԵՑԵԼՈՑ
Վասն յիշատակի հանգուցելոցն ընկալ, Հայր, Սուրբ, Մարդասէր, զպատարագս: Եւ համարեա՛ զհոգիս նոցա ի թիւ սրբոց Քոց յԱրքայութեանդ Երկնից: Մանաւանդ զի հաւատով մատուսցուք զպատարագս, հաշտեսցի Աստուածութիւնդ եւ հանգուսցէ զհոգիս նոցա:
ՄԱՐՏԻՐՈՍԱՑ
Սրբութիւն Սրբոց, մեծ ես եւ ահաւոր: Եւ զինուորութիւնք Հրեշտակացն օրհնեն զՔեզ եւ ասեն. «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութի՜ւն»:
ՄԱՐԳԱՐԷԻՑ, ԱՌԱՔԵԼՈՑ ԵՒ ՀԱՅՐԱՊԵՏԱՑ
Ամենակալ ես, Տէր զօրութեանց, որ Թագաւորդ ես յաւիտենից: Որ նստիս յերկնից ի յերկինս եւ լոյս ծագես յարարածս Քո: Որ խոնարհութեամբ իջեր ի յերկիր, Քեզ պատարագս մատուցանեմք: Եւ սուրբ զԱնունդ Քո փառաւորեմք, Տէր, որ պսակիչդ ես Քոց Սրբոց (այս անուն): Վասն զի սոքա են մեզ բարեխօս, Տէր ամենակալ, ի Քում յԱրքայութեանդ: