Սբ. Իզիդորոս Սիվիլյացի (560-636). « ԴՈՒ, ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՍ ԿԱՐԳՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Իզիդորոս Սիվիլյացի (560-636). « ԴՈՒ, ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՍ ԿԱՐԳՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ »

Այստեղ ենք՝ Քո առաջ, ո՜վ Սուրբ Հոգի. զգում ենք ծանրությունը մեր տկարությունների, բայց համախմբվել ենք Քո Անունով:

Ե՜կ մեր մոտ, օգնի՜ր մեզ, ե՜կ մեր սրտերից ներս. Դու Ինքդ սովորեցրու մեզ, թե ի՛նչ պետք է անենք. Դու Ինքդ ցույց տուր մեզ ճանապարհը, որին պետք է հետևենք. Դու Ինքդ ամբողջացրու մեզնում գործը, որ մեզնից պահանջվում է ի կատար ածել:

Միայն Դու հուշիր ու առաջնորդիր մեր որոշումները, որովհետև միմիայն Դու, Հայր Աստծո և Իր Որդու հետ, սուրբ ու փառավորյալ Անուն ունես:

Մի՛ թող, որ մեր կողմից խզվի արդարությունը, Դու, որ սիրում ես կարգն ու խաղաղությունը. թող որ մեզ ճանապարհից չմոլորեցնի տգիտությունը, թող որ մեզ կողմնակալ չդարձնի մարդկային համակրանքը, թող որ մեր վրա չազդեն պաշտոններն ու անձերը. մեզ սերտորեն Քեզ միացած պահիր և թող որ ոչ մի հարցում չհեռանանք ճշմարտությունից:

Թող որ Քո Անունով համախմբված՝ կարողանանք միավորել բարությունն ու հաստատամտությունը, դրանք մեկը մյուսով հավասարակշռելով ու մեկը մյուսին ներդաշնակեցնելով. այնպես, որ ամեն ինչում Քո հետ ներդաշնակությամբ գործենք, սպասման մեջ, որ մեր պարտականությունների հավատարիմ կատարման համար մեզ իբրև արդյունք կտրվեն հավիտենական բարիքներն:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։