Սբ. Ալֆոնսոս Մարիա Դե'Լիգուորի (1696-1787). « ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՍԻՐՈ ԱՍՏՎԱԾ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Ալֆոնսոս Մարիա Դե'Լիգուորի (1696-1787). « ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՍԻՐՈ ԱՍՏՎԱԾ »

Ո՜վ Սուրբ Հոգի, Աստվածային Մխիթարիչ, Հայր աղքատների, Մխիթարություն վշտահարների, Սրբագործող հոգիների. ահա՛ ես ծունկի եմ գալիս Քո ներկայության: Պաշտում եմ Քեզ ամենախորին ենթարկմամբ, և գահիդ առաջ կանգնած սերովբեների հետ հազար անգամ կրկնում եմ. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ»:
Հավատում եմ ամենայն վստահությամբ, որ հավիտենական ես, էակից ես Հորը և Որդուն: Հուսով եմ, որ անսահման բարությամբդ կսրբագործես իմ հոգին: Սիրում եմ Քեզ, սիրո Աստված: Սիրում եմ Քեզ ավելի, քան ուրիշ որևիցէ մի բան այս աշխարհում: Սիրում եմ Քեզ իմ բոլոր ուժերով, որովհետև Դու ես անվերջ բարությունը և, հետևաբար, միմիայն Դու ես արժանի անմնացորդ սիրո: Եվ քանի որ չանսալով Քո բոլոր սուրբ ներշնչումներին, այնքան ապերախտ գտնվեցի, որ վիշտ պատճառեցի Քեզ իմ բազմաթիվ մեղքերով, ներողամտությունդ եմ հայցում և սրտանց ցավում եմ Քեզ վիշտ պատճառած լինելուս համար, ո՜վ Գերագույն իմ Բարիք: Քեզ եմ ընծայում իմ սառնաշունչ սիրտը, և աղաչում եմ Քեզ, որ նրանից ներս թափանցես Քո լույսի ճառագայթներով ու Քո կրակի բոցերով, և հալեցնես իմ անօրենությունների այդքան կարծրացած սառույցը:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։