Սբ. Գերթրուդ Մեծ (1256-1302). « ՍԵՂՄԻՐ ԻՆՁ ՔՈ ԳՐԿՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Գերթրուդ Մեծ (1256-1302). « ՍԵՂՄԻՐ ԻՆՁ ՔՈ ԳՐԿՈՒՄ »

Ո՜վ Սուրբ Հոգի, ո՜վ Սեր.
Դու Ամենասուրբ Երրորդության հոգեթով համբույրն ես,
որ միավորում է Հորը և Որդուն:
Դու այն օրհնյալ համբույրն ես,
որ Աստված տվել է մարդկությանը
Հիսուս Քրիստոսի միջոցով:
 
Ո՜վ քաղցրագույն համբույր,
թող որ երբեք չխզվի ինձ՝ այս աննշան փոշեհատիկիս
Քեզ կապող զոդը. սեղմի՜ր ինձ Քո գրկում,
որպեսզի ես լիակատար միությամբ միանամ Աստծուն:
 
Տո՜ւր ինձ փորձառությամբ իմանալ,
թե ինչպիսի՜ վայելքներ են թաքնված Քեզնում,
ո՜վ կենդանի Աստված,
և շնորհի՜ր ինձ միանալ Քեզ անմնացորդ կերպով:
 
Դու իմ հարստությունն ես և Քեզնից բացի
ուրիշ ոչինչ չեմ երազում, չեմ փափաքում ու չեմ ակնկալում,
ո՛չ երկնքում և ո՛չ էլ երկրի վրա:
 
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։