Սբ. Գրիգոր Նարեկացի (951-1003). « ԱՋԴ ՏԱՐԱԾԻՐ ԻՄ ՎՐԱ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Գրիգոր Նարեկացի (951-1003). « ԱՋԴ ՏԱՐԱԾԻՐ ԻՄ ՎՐԱ »

Ո՜վ ամենազոր Հոգի,
հոգուս մեջ հեղիր
քաղցրությանդ ցողը,
հեղեղիր այն
շնորհիդ առատությամբ:

Հոգուս պարգևիր վայելել
շնորհների լիությունը Քո մեծ ողորմության:
Հերկիր սրտիս կարծրացած հողը,
որպեսզի կարողանա ընդունել
և պտղաբերության հասցնել
Խոսքի սերմը:
 
Միմիայն Քո անսահման իմաստությամբ են
մեզնում ծաղկում ու հասունանում
բոլոր պարգևները:
Դու ես, որ օծում ես առաքյալներին,
ներշնչում ես մարգարեներին,
ուսուցանում ես ուսուցիչներին,
խոսել ես տալիս համրերին
և բացում ես խուլերի ականջները:
 
Աջդ տարածիր իմ վրա
և զորացրու ինձ
շնորհով Քո գթառատության:

Փարատիր հոգուցս
ատելության թանձր մառախուղը
և դրա հետ միասին
հեռացրու մեղքի ստվերն ու խավարը,
որպեսզի կարողանամ վերամբարձել
միտքս ու սիրտս
երկրայից իրողություններից
դեպի երկնայինները:
 
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։