Պետրու Մայոր, Եպիսկոպոս (1761-1821). « ԹՈՂ ՓՉԻ ՔՈ ՇՈՒՆՉԸ » – Գրադարան – Mashtoz.org

Պետրու Մայոր, Եպիսկոպոս (1761-1821). « ԹՈՂ ՓՉԻ ՔՈ ՇՈՒՆՉԸ »

Ե՜կ, ո՜վ Տեր, թող փչի Քո Շունչը գարնանային զեփյուռի պես, որի ներգործությամբ ծաղկում է կյանքը և փթթում է սերը, կամ էլ փոթորկի նման, որի ազդեցությամբ ազատվում են հոգու ուժերը և վերարթնանում են քուն մտած կարողությունները:
Թող փչի Քո Շունչը մեր հայացքի վրա, այն ուղղելու համար դեպի ամենահեռավոր ու ամենաընդարձակ հորիզոնները:
Թող փչի Քո Շունչը մեր տխուր երեսների վրա, նրանց վրա վերստին ծաղկեցնելու համար ժպիտը:
Թող փչի Քո Շունչը մեր հոգնած ձեռքերի վրա, նրանց կրկին կորով պարգևելու և զվարթորեն կրկին գործի դնելու համար:
Թող փչի Քո Շունչը արշալույսից սկսած, վեհանձնության սլացքով տանելու համար մեր ամբողջ օրն Իր հետ:
Թող փչի Քո Շունչը, երբ մոտենում է գիշերը, պահպանելու համար մեզ Քո լույսի և Քո եռանդի մեջ:
Թող որ փչի Քո Շունչը և մնա մեր ամբողջ կյանքում, այն վերանորոգելու համար և տալու համար նրան ամենաիրական ու ամենաճշգրիտ չափանիշները:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։