ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ապաշխարության հոգին – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ապաշխարության հոգին

Եթե մեր ողջ կյանքի ընթացքում նույնիսկ միայն մեկ անգամ ենք մեղանչել, արժանի է, որ հավիտյան զղջանք դրա համար, իսկ եթե մեկ անգամից ավելի, որքա՜ն պետք է լանք և զղջանք։

Այս ամբողջ օրն անցկացրու զղջման զգացումներով. զրկի՛ր դու քեզ նույնիսկ անմեղ զվարճություններից, հետևի՛ր բարեգործությունների, ջանա՛ միտքդ ամփոփ պահել։

Հիշի՛ր մեղքերդ և սոսկա՛ դրանցից, Աստծուց թողություն խնդրիր դրանց համար։ Հիշի՛ր նաև Աստծուց ստացած բոլոր բարիքներդ, որպեսզի մեջդ երախտագիտության հոգին արծարծի՝ Իրեն սիրելու և փառաբանելու համար։

Ապաշխարելու հոգուց մղված՝ սանձի՛ր ինքդ քեզ, քիչ խոսիր, եթե շատախոս ես, քաղցրությամբ ու հեզությամբ վարվիր ուրիշների հետ, բաց մի՛ թող առիթը, եթե մերձավորդ օգնությանդ կարիքն ունի։ Ցանկացիր սիրո՛վ կրել վիճակիդ աշխատանքները, դասի պարտականությունդ, կանոններիդ՝ քեզնից պահանջված խստությունը։ Դու ինքդ քեզ ասա՛. «Կրածներս ոչինչ են դժոխքի տանջանքների համեմատ, որոնց արժանի եմ եղել մեղքերովս. երանի՜ ինձ, եթե այսպես քայլելով կարողանամ Արքայություն հասնել»։

Երբ մերձավորիցդ անարգանք կրես և անձնասիրությունդ խռովվի, ինքդ քեզ դի՛ր Հիսուսի ներկայությանը և ասա՛. «Տե՜ր Հիսուս, այս անարգանքն ընդունի՜ր որպես Քո դեմ արված մեղքերիս հատուցում»։ Այս տեսակ ընծան Աստծուն շա՜տ հաճելի է լինում, որովհետև կատարում ես զղջմամբ ու խոնարհությամբ. «Սուրբ սիրտը և խոնարհ հոգին Աստված չի արհամարհում», ասում է Դավիթ Մարգարեն (Սղմ 50, 19)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։