ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սեփական անձն Աստծուն նվիրել – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սեփական անձն Աստծուն նվիրել

Ապերախտությունն ատելի է թե՛ Աստծո և թե՛ մարդկանց համար։ Ճանաչի՛ր Աստծո կողմից քո հանդեպ արված բարիքները և երախտագիտությունդ գործովդ ցույց տուր։ Նա՛ է, որ քեզ դժոխքից փրկեց և քո առջև բացեց Արքայությունը՝ Ինքն Իրեն Իր Երկնավոր Հորը որպես զոհ ընծայելով. դու էլ ինքդ քեզ Իրե՛ն ընծայիր։

Դու քեզ նկատիր իբրև մի զոհ, որ սահմանված է Հիսուսին։ Մտքիդ դի՛ր, որ այլևս դու քեզ չես պատկանում, այլ՝ ամբողջապես Հիսուսին։ Ուստի, երբ կյանքիդ ընթացքում քեզ մի խաչ է ներկայանում, կամ Հիսուսը թույլատրում է, որ քեզ ինչ որ մի հիվանդություն պատահի, համակամությամբ ընդունիր և ասա՛. «Ես Հիսուսին եմ պատկանում, ի՛նչ կամենա՝ կարող է իմ հետ անել»։

Երբ վերադասդ իր կամքը հայտնի և զգաս, որ քո կամքին հակառակ է, ասա՛. «Ես ինքս ինձ չեմ պատկանում և պետք է, որ մի զոհ լինեմ Հիսուսի կամքի համար, որն ինձ հայտնվում է վերադասիս միջոցով»։

Երբ որևէ դժվարություն ներկայանա և զգաս, որ անձնասիրությունդ ապստամբում է, մտածի՛ր Հիսուսի մասին, Ով Ինքն Իրեն զոհեց քո համար և գառնուկի նման սպանդանոց տարվեց։

Նույնիսկ եթե Հիսուսը քեզ մահ ուղարկելու լինի, աչքերդ վեր բարձրացրու և ասա՛. «Հիսո՜ւս, ես Քոնն եմ, ավարտին հասցրու այս զոհը, որպեսզի հավիտյան Քեզ պատկանեմ, սիրեմ Քեզ, օրհնեմ և փառք տամ Քեզ՝ իմ հանդեպ արածդ անթիվ բարիքների փոխարեն, և հավիտյան Քեզ վայելեմ»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։